Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:
Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել»:
