Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում խոցել են ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բոլոր դեպքերում խոցվել են ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։
Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օմսկի, Օրյոլի, Սվերդլովսկի, Տյումենի և Վլադիմիրի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Բաշկորտոստանի և Ղրիմի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ոչնչացվել է Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավը։ Նշվում է, որ նավը տեղափոխում էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հավելել են, որ հարվածների համար կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը իր հերթին հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերը հրաժարվել են զինվորների պատրաստմանը խոչընդոտող մի շարք պահանջներից։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը «հրաժարվել են բոլոր պայմանականություններից» և հրամանատարների համար ստեղծել բարենպաստ պայմաններ։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը