Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ սա սովորական քրեական դեպք է, սովորական հանցագործություն է։
Իհարկե, դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ իրենք անընդհատ կրկնում են, որ արդեն կա հաստատված խաղաղություն։
Ադրբեջանցի զինվորը ոչ թե պարզապես մոլորված հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ զինված վիճակում հասել է, խորացել է 10 և ավելի կիլոմետր, մտել է հայ քաղաքացու տուն և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։
Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Ինձ համար երեկվա հարցուպատասխանից շատ տհաճ և անընդունելի էր նաև այն, որ մեղքը փորձում էին նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որը մտել է տուն և պաշտպանել իր ընտանիքը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
