ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ԱՄՆ Թենեսի նահանգում մահապատժի անհաջող իրականացումից հետո Քրիստա Փայքը ուշքի է եկել և սկսել խոսել։ Նրա փաստաբանի՝ Ռենդի Սփայվիի խոսքով՝ գիտակցության գալուց հետո Փայքը «զայրացած և շփոթված» էր և առաջին հերթին հարցրել է՝ «Որտե՞ղ եմ ես»։

50-ամյա Փայքը, որը, ենթադրաբար, առաջին մարդն է, ով ողջ է մնացել մահապատժի ընթացքում մահաբեր ներարկում ստանալուց հետո, ուշքի է եկել այն ժամանակ, երբ բժիշկները պատրաստվում էին նրան անջատել կենսապահովման սարքից։ Դա տեղի է ունեցել մահապատժի խցում նրան պատգարակի վրա կապելուց վեց օր անց։

«Սակայն երեքշաբթի, ի զարմանս բոլորի, Քրիստան ուշքի եկավ և սկսեց խոսել»,- Associated Press-ի փոխանցմամբ, ասել է փաստաբանը։Փաստաբանի խոսքով՝ Փայքը որոշ չափով տեղյակ է իր հետ տեղի ունեցածի մասին, սակայն նրա առողջական վիճակի և վերականգնման հեռանկարների վերաբերյալ դեռ բազմաթիվ հարցեր կան։ Անորոշ է նաև՝ արդյոք Թենեսի նահանգը կրկին կփորձի իրականացնել նրա մահապատիժը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փայքի փաստաբանները հայտարարել են, որ նա արդեն բավականաչափ տառապել է և նահանգապետին խնդրել են մահապատժի դատավճիռը փոխարինել այլ պատժաչափով։

Դատավորը չորեքշաբթի կարգադրել է նահանգային իշխանություններին պահպանել մահապատժի անհաջող փորձի հետ կապված ապացույցները, քանի որ Փայքի փաստաբանները փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները։

Փայքը դատապարտվել էր մահապատժի 1995 թվականին։ Այն ժամանակ լինելով 18 տարեկան՝ նա իր 17-ամյա ընկերոջ հետ համակուրսեցուն անտառում խոշտանգել և սպանել էր: Նրան դատապարտել են մահապատժի, ընկերոջը՝ ցմահ ազատազրկման:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
«Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am