ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, վերջնական, որոշում կայացնելու համար, ըստ Sabah թերթի՝ հարցը դեռևս քննարկվում է Անկարայում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և երկրի ազգային շահերը։ Ակնկալվում է, որ հարցը հոկտեմբերին կքննարկվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

Եթե ռազմական բազայի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ինչպես նաև ազդեցության էական ընդլայնում։ Արժեբանական առումով, այս սցենարի իրագործման դեպքում, Թուրքիայի զինված ուժերը կրկին կարող են ստանձնել Մեքքայի սրբավայրի պաշտպանությանը: ժամանակին Օսմանյան կայսրությունն էր վերահսկում մահմեդականների համար սրբազան վայրերը։

Թուրքիան արդեն մասնակցում է Սաուդյան թագավորության կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացմանը։ Նա առայժմ ուղիղ պատերազմի մեջ չի մտնում Եմենի հուսիների հետ, այլ աջակցում է սաուդիտներին՝ կիրառելով լիբիական տարբերակը: Հատկապես՝ աջակցում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն՝ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հետախուզական, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության միջոցով։

Զուգահեռաբար, թուրքական տեղեկատվական դաշտում քննարկվում է, որ «մոտ ժամանակահատվածում» կարող են ցամաքային զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի պայմանագիրը համեմատելով ՆԱՏՕ-ի՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ կետի դրույթների հետ։

Ըստ այդ քննարկումների՝ հավանական է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների պաշտոնական առաջադրանքների կատարումը նաև Պակիստանում։

Նշեմ, որ Թուրքիան այժմ ռազմական բազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենամեծը գտնվում է օկուպացված ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսում։ Ռազմակայաններ կան Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։

Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական այս կտորը ևս պանթյուրքիստական գաղափարի իրագործման և թուրքական գերիշխանության հաստատման մաս է:

Հ.Գ.
Մի փոքր մտորելու կարողություն ունեցող մարդը, եթե համադրի տարածաշրջանի գործընթացները՝ կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ:
Ռուսաստանի հետ լավ,կամ վատ դաշնակցային հարաբերություններ չե՞նք կամենում, ուրեմն ՔՊ-ի ջանքերով, տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ: Իրական այլընտրանք առայժմ չկա»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին ՔՊ-ի ջանքերով տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմության պահվածքից հունից դուրս եկավ (video) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի ու անցնի առաջ «Ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Սադրիչնե՛ր, ձեր քթներից հանելու եմ»․ Փաշինյանի խանգարված բղավոցներն ԱԺ-ում (video) Փաշինյանի խայտառակ ու սուտ պատասխանը՝ Արամ Վարդևանյանի ուղիղ հարցին (video) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Ովքե՞ր են ադրբեջանցի տեռորիստին պաշտպանողները․ Փաշինյանը «պայթեց» Ազգային ժողովում (video) Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am