Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում Բենինի հավաքականի դեմ կայացած հրաժեշտի խաղից (3:0) հետո Լիոնել Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով: Արգենտինացի լեգենդը, ով իր վերջին խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, խոստովանել է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ ստիպված է ավարտել միջազգային կարիերան։

«Այսօր դժվար է որևէ բան ասել։ Այնքան հույզեր կան, այնքան մտքեր… Առաջին հերթին հիշում եմ հորս։ Այն ամենն, ինչ հիմա կարող եմ անել, ձեզ իմ երախտագիտությունը հայտնելն է։ Այս մարզաշապիկը կրելն ինձ համար հսկայական հպարտություն էր նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Ես երբեք չեմ դադարել պայքարել, մարտնչել, տրվել առանց մնացորդի։ Այն գիտակցումը, որ ես այլևս չեմ վերադառնա, անհավանական ցավ է պատճառում։ Ազնիվ խոսք, ես կցանկանայի գալ այստեղ ամբողջ կյանքում, չէ՞ որ Արգենտինայի հավաքականում խաղալը լավագույն բանն է, որ կարող էր պատահել ինձ հետ։

Որքան էլ ցանկանամ խաղալ հավաքականում ողջ կյանքս, զգում եմ, որ ժամանակն եկել է. այս էջն արդեն փակված է։ Նախորդ Մունդիալը մեզ համար անհավանական իրադարձություն էր։ Մենք երազում էինք կրկին դառնալ աշխարհի չեմպիոն. դա իմ և ողջ երկրի երազանքն էր։ Մենք այնքան մոտ էինք նպատակին: Ողբերգություն տեղի չի ունեցել, սա է իրականությունը: Անգլիայի դեմ խաղը մեզնից խլեց հսկայական քանակությամբ ֆիզիկական և հուզական ուժեր: Մենք վճռորոշ խաղերին մոտեցանք մեր հնարավորությունների սահմանագծին, բայց պայքարեցինք մինչև վերջ՝ ինչպես միշտ։ Չեմպիոն դառնալ չհաջողվեց, բայց իմ յուրաքանչյուր թիմակից իրենն ամբողջությամբ նվիրեց այս մարզաշապիկին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս այս ժամանակահատվածի, այն ամենի համար, ինչ մենք ապրեցինք միասին: Նրանք ինձ օգնեցին դառնալ աշխարհի չեմպիոն, նվաճել Ամերիկայի գավաթներն ու Ֆինալիսիման. մենք հաղթեցինք այն ամենը, ինչի համար պայքարում էինք: Ինձ համար մեծ պատիվ էր կիսել նրանց հետ այս ուղին թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Մենք կարող էինք մրցել ցանկացածի հետ, որովհետև գիտեի՝ կողքիս իսկական մարտիկներ են, որոնք պատրաստ են տալ ամեն ինչ հանուն հաղթանակի։

Շնորհակալ եմ երկրպագուներին: Ուր էլ որ գնայինք, մարզադաշտերը միշտ լեփ-լեցուն էին: Մենք մեզ միշտ տանն էինք զգում: Ես ապրել եմ կարիերայիս ամենաերջանիկ օրերից մեկը, երբ մենք կրկին դուրս եկանք խաղադաշտ Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո: Դա իմ կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունն էր։ Մինչ օրս վերանայում եմ տեսանյութերն ու չեմ կարողանում զսպել հույզերս։ Դա ընդմիշտ կմնա պատմության մեջ: Անչափ շնորհակալ եմ ձեզ:

Իսկ այսօր, թերևս, կարիերայիս ամենատխուր օրն է։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ բոլորիդ և հավաքականին։ Այժմ ես աջակցելու եմ այս տղաներին և նրանց, ովքեր կգան փոխարինելու նրանց։ Մենք միշտ միասնական ենք»,- եզրափակել է Մեսսին։

Հիշեցնենք, որ 39-ամյա արգենտինացին «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր է, Աշխարհի (2022) և Օլիմպիական խաղերի (2008) չեմպիոն, Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2025): Մեսսիին են պատկանում Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների (208) և խփած գոլերի (126) ռեկորդները։

Armsport

դիտվել է 196 անգամ
Լրահոս
«Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am