Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակվող հոդվածներին՝ քննադատաբար արձագանքելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական հոդվածներից շատերը թարգմանվել ու վերահրապարակվել են ադրբեջանական ու թուրքական թերթերում և կայքերում։

Վերջին օրինակը Ատլանտայից (Ջորջիա նահանգ) Հարություն Աղա-Սարգսյանի հոդվածն է, որը սեպտեմբերի 29-ին հրապարակվել է հայաստանյան լրատվական կայքերից մեկում։ Նա Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահն է և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական մարմնի հիմնադիրը։ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» վերնագրով հոդվածում նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ամերիկահայ ուսանողների փոքր խմբի հետ հանդիպելու համար։ Փաշինյանը մտադիր էր ուսանողներին ներկայացնել «Իրական Հայաստանի» վերաբերյալ իր վիճահարույց հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական «1news.az» լրատվական կայքն արձագանքեց՝ քննադատելով Աղա-Սարգսյանին և պաշտպանելով Փաշինյանի քաղաքականությունը, որը վնաս է հասցնում հայկական ազգային շահերին։ Ֆարիդա Բաղիրովայի հեղինակած հոդվածը վերնագրված էր՝ «Ուժասպառ անող ուրվականի գերին. ինչպես է ռևանշիզմը խարխլում Հայաստանի ապագան»։

Բաղիրովան գրել է. «Վերջին տարիներին հայկական քաղաքական խոսույթն ավելի ու ավելի է դառնում վտանգավոր միտման պատանդ. արմատականությունն ու ռևանշիզմը վերածվում են հանրային կյանքի հիմնասյուների։ Այս կործանարար դինամիկայի շարժիչ ուժերը ոչ միայն երկրի ներսում գործող արմատական ​​ուժերն են, այլև արտերկրի հայկական սփյուռքի մի հատվածը»։

Այնուհետև Բաղիրովան հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա. «Էջմիածինը և դրա հետ կապված սփյուռքյան շրջանակները շարունակում են մնալ ռևանշիստական ​​հռետորաբանության մոբիլիզացման կարևորագույն խողովակներից մեկը։ Ազդեցության այս փոխկապակցված ցանցը տասնամյակներ շարունակ հնարավորություն է տվել արմատականներին օրակարգ թելադրել Երևանին։ Նրանց համար Հայաստանը ոչ թե իր սոցիալ-տնտեսական խնդիրներով ապրող երկիր էր, այլ քաղաքական հավակնությունները բավարարելու ցատկահարթակ»։

Այնուհետև Բաղիրովան պաշտպանեց Փաշինյանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ հավելելով. «Փաշինյանը փշրում է այն պատրանքը, թե արտերկրում գտնվող լոբբիստներն իրավունք ունեն զոհաբերելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը՝ հանուն սեփական գաղափարական դոգմաների»։

Վերադառնալով Հայոց եկեղեցու դեմ իր հարձակումներին՝ Բաղիրովան գրել է. «Նմանատիպ գործընթացներ են տեղ ունենում նաև հայկական եկեղեցում, որը, փոխանակ խաղաղություն քարոզելու, վերածվում է տարածաշրջանում վերջնական խաղաղությանն ուղղված ցանկացած շարժման դեմ գաղափարական դիմադրության կենտրոնի։ Ռևանշիզմն այլևս անցյալի շուրջ վեճ չէ. դա քաղաքական մոդել է, որը պահանջում է «թշնամու մշտական ​​ներկայություն», վերադարձ դեպի «կորուստները» և նոր իրողությունը չընդունելու կեցվածք։ Եթե Հայաստանում ցանկանում են շարունակել ապրել այս տրամաբանությամբ, դա իրենց ընտրությունն է։ Ադրբեջանն առավելագույն հստակությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը՝ խաղաղություն, կայունություն, զարգացում։ Հայ հասարակությունը ստիպված է լինելու ինքնուրույն առերեսվել իր քաղաքական ուրվականներին»։

Ադրբեջանական մի շարք կայքեր պարբերաբար թիրախավորում են հայկական ընդդիմությանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հոդվածները մանրակրկիտ ուսումնասիրված են և գրված են տարբեր լեզուներով, այդ թվում՝ բարձր մակարդակի անգլերենով։ Ակնհայտ է, որ այդ կայքերը լավ ֆինանսավորվում են, իսկ դրանց համար հոդվածներ գրող վերլուծաբանները բարձր վարձատրություն են ստանում Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Հայաստանի ներսում և դրանից դուրս Փաշինյանի ընդդիմախոսների վրա հարձակվելու մոլուցքի մեջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները, կարծես, չեն գիտակցում, որ ակնհայտ են դարձնում հետևյալը․ Ադրբեջանը ողջունում և սատարում է վարչապետի վարած քաղաքականությունը։ Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում։ Վերջին տարիներին Փաշինյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ իր գործելակերպը Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխանեցնելու համար։ Նա բազմաթիվ զիջումների է գնացել և շարունակում է գնալ։ Նա Ադրբեջանին է հանձնել Արցախը և զիջել Հայաստանի Հանրապետության տարածքից հատվածներ՝ միաժամանակ օտարվելով Հայաստանի քաղաքացիներից և Սփյուռքի ներկայացուցիչներից։ Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան գոհ են նրանից։ Ինչպես ասում են՝ «ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան արտաքինը»։ Ադրբեջանի և Թուրքիայի ամենամեծ մտավախությունն այն է, որ Փաշինյանին կփոխարինի հայրենասեր հայ ղեկավար, որը կպաշտպանի ազգային շահերը։

Ադրբեջանի՝ որպես խաղաղասեր պետության մասին անդադար պնդումներին հակասում է նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը ստորագրել համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը», այն էլ այն դեպքում, երբ նա նախկինում հայտարարել էր, թե Փաշինյանին թելադրել է համաձայնագրի բոլոր 17 հոդվածները։

Ալիևը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, եթե վերջինս չընդունի ադրբեջանական բոլոր պահանջները։ Նա Հայաստանի ղեկավարներին որակում է որպես «պատերազմական հանցագործներ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը»՝ միաժամանակ հրաժարվելով ազատ արձակել Բաքվում ապօրինի բանտարկված ու դատապարտված Արցախի պաշտոնյաներին։ Վերջերս Ալիևը նույնիսկ խոսել է «Հաղթանակի երրորդ կամարը… հենց այսօր Երևանի կենտրոնում» կառուցելու մասին։

Մինչդեռ Փաշինյանն անդադար խոսում է այն մասին, թե ինչպես է խաղաղություն բերել Հայաստանին։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի։ Խաղաղություն գոյություն չունի, երբ թշնամին յաթաղանը ճոճում է գլխիդ վերևում՝ սպառնալավ կտրել այն։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի ազատվելը դիվերսանտի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան Նիկո՛լ, դավա՛յ, Աշոտիկիդ հանձնի Ադրբեջանին, ու․․․ Նարե Սոսե (video) Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video) Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս Ո՞վ է այն սիոնիստը, որ մտել է Մայր Աթոռ․․․ իրավիճակը լարվում է, կա 2 ճանապարհ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am