Արմեն Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակ խնդրել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին մտածելու համար

ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկի մասին մտածելու համար ժամանակ խնդրել: Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ ինքը մտածելու համար ժամանակ է խնդրել: «Ես հիմա երկու բառով կասեմ, թե ինչի համար եմ ես ժամանակ խնդրել: Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից գոնե մեկը ձեզ հստակ ասեմ: Ապրիլից հետո` անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական, այնուհետև կիսանախագահական համակարգով, անցնում ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդներից: Կառավարման պարզության տեսանկյունից ամենապարզը  նախագահական համակարգն է, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ձևավորել, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծել իշխանության հակակշիռներ երկարաժամկետ հատվածի համար, ավելի արդիական է կառավարման խորհրդարանական համակարգը: Սակայն սա էլ չի նշանակում, որ հաջորդ օրն ամեն ինչ այլ է լինելու: Համենայնդեպս, հին ձևով չի լինի, սակայն նորը պետք է կառուցվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Սարգսյանը: Նա հավելեց, որ հանրապետության հաջորդ վարչապետը չի լինելու հերթական 15-րդ վարչապետը, որովհետև նախորդ վարչապետերն աշխատել են նախագահական համակարգում` որոշակի սահմանափակ իրավասություններով: «Իսկ հաջորդ վարչապետը լինելու է կառավարության պատասխանատուն, հաշվետու է լինելու է Ազգային ժողովին և աշխատելու է հանրապետության նախագահի հետ համատեղ: Նույն կերպ հանրապետության նախագահը չի լինելու 4-րդը, այլ նոր կառավարման համակարգում առաջին նախագահը: Եվ այդ իմաստով հանրապետության նախագահի վրա դրվելու է պարտականություն` ձևավորել հաջորդ նախագահի կերպարը, մշակույթը, որովհետև նախագահի կառավարման ժամկետը 7 տարի է, իսկ 7 տարի հետո, եթե հասկանանք, որ սխալ մշակույթ ենք ձևավորել, փոխելն արդեն դժվար կլինի»,- մանրամասնեց Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու և պատվավոր բեռը տանելու է: «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգևոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաև ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»,- եզրափակեց Սարգսյանը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am