Կեցցե՛ կոռուպցիան.ՀՀԿ-ն ու կոալիցիան մտածում են մի բան, ասում են մի այլ բան ու անում՝ ճիշտ հակառակը

Բարձրագույն կրթության մասին օրենքը e-draft.am կայքում 01.12.2017թ.-21.12.2017թ. դրվեց քննարկման, անցավ քննարկման փուլը, որի ժամանակ եղել են  տարբեր առաջարկություններ ու ասեմ, որ նրանցից ամենախելացիները, որոնք կերաշխավորեին բուհերում ժողովրդավար կառավարման ու ինքնավարության պատշաճ մակարդակ, չեն ընդունվել: Օրինական երկրում այդ քննարկված, առաջարկությունները հաշվի առած նախագիծը պետք է գնա կառավարություն, որից հետո՝ օրենսդիր մարմնին: Այնինչ, երկու օր առաջ Հոդված-3-ում  այս օրենքի նախագծի քննարկման էի գնացել և ի՞նչ, պարզվեց, որ հենց այդ օրը edu.am կայքից իմ արտատպած նախագիծն ու քննարկման եկած բանախոսների ձեռքին գտնվող նախագծերը նույնը չեն: Փաստորեն 20 օր հասարակության կողմից քննարկման առարկա դարձած նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել արդարադատության նախարարությունում, այն էլ շատ սկզբունքային կետերում, բայց 31.01.2018թ. դրությամբ e-draft.am և  ԿԳՆ կայքերում դեռևս հին տարբերակն է: Ես հասկանում եմ, որ վերջին խոսքը արդարադատությա՛ն նախարարությանն է, ոչ՝ անարդարության, բայց արդյո՞ք ճիշտ է, որ այս պահին edu.am կայքում դրված լինի մի, իսկ կառավարություն գնա մի այլ տարբերակ, որտեղ արված փոփոխությունները սկզբունքորեն տարբեր են առաջին տարբերակից: Ըստ e-draft.am կայքում  առաջարկությունների աղյուսակում գրվածի, այն լրացուցիչ  քննարկվել է նաև ԵՄ, ԵԽ և ՀԲ միջազգային փորձագետների հետ, սակայն չի նշված, թե նախագծի մասին ի՞նչ գնահատական է տրված նրանց կողմից, որքանո՞վ է այդ նախագիծը համապատասխանել մեր պետության և ԵՄ-ի, ու ոլորտում ստանձնած տարբեր պարտավորությունների  հետ:Մասնավորապես, առաջին տարբերակում գրված է, որ բուհի կառավարման խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով, իսկ վերջինում ավելացրել են, որ կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Էլ ի՞նչ ինքնավարություն, ի՞նչ ժողովրդավար կառավարում, երբ ակնհայտորեն ամեն ինչ վերահսկվում և հարմարեցվում է անձամբ ՀՀ վարչապետին: Սա կոպիտ միջամտություն է բուհի ինքնավարությանն ու համոզված եմ, որ այս կետի հետ չէին կարող համաձայնվել ԵՄ, ԵԽ և ՀԲ միջազգային փորձագետները: Այս տարբերակում նաև հատուկ կարգավիճակ է տրվել ԵՊՀ-ին, որն ուղղակի անհասկանալի է, ինչո՞ւ: Թե՛ առաջին, թե՛ այս տարբերակում հստակ չի սահմանվել բուհերի կազմակերպաիրավական ձևը, կառավարման խորհրդի իրավասությունների մեջ չկա գրված, որ խորհուրդն է ընտրում է ռեկտորին, գրված չէ, թե ում հետ է ընտրված ռեկտորը կնքում աշխատանքային պայմանագիրը: Ելնելով մեր երկրի իրականությունից, դժվար չէ ենթադրել, որ այս անորոշությունները հետագայում  թույլ են տալու անել տարբեր մանիպուլյացիաներ՝  հենց քաղաքական նպատակներով: Շատ վատ հոտ է գալիս կառավարման խորհուրդներում ուսանողների թվի կրճատումից, նաև նրանից, որ կառավարման խորհդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության և դասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը: Ինչո՞ւ:Ինչևէ, հերթական անգամ ցավով ամրագրենք, որ ՀՀԿ-ն ու կոալիցիան մտածում են մի բան, ասում են մի այլ բան ու անում՝ ճիշտ հակառակը: ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am