Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters
Հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Էր Ռիադում գտնվող թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Reuters գործակալությունը։
«Եմենի հութիները հայտարարել են Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տեղեկությունը չի հաստատվել սաուդյան կողմից։
