Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել

Ֆրանսիայում հոկտեմբերի 6-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «Վիժիլան» ատոմային սուզանավից իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը։

 Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ Փորձարկման ընթացքում հրթիռը միջուկային մարտագլխիկ չի կրել, թեև նախատեսված է այն կրելու համար։ Հրթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Մակրոնը հրապարակել է արձակման տեսանյութը՝ նշելով, որ այն դիտել է «Օվերն» ֆրեգատի տախտակամածից։

«Շատ քիչ երկրներ ունեն նման մակարդակի վարպետություն»,- նշել է նա։ Ֆրանսիայի նախագահը հրթիռի արձակումն անվանել է «զսպման համակարգի հուսալիության հերթական ցուցադրություն»։

 «Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- գրել է Մակրոնը։

Նոր հրթիռը M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակն է՝ մինչև 10 հազար կիլոմետր թռիչքի հեռահարությամբ։ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զինանոց։ Երկրի իշխանությունները հայտարարել են ԵՄ մի շարք այլ երկրների վրա իրենց «միջուկային հովանոցը» տարածելու պատրաստակամության մասին։

 Ռազմավարական սուզանավերը կազմում են Ֆրանսիայի միջուկային ուժերի հիմքը։

Մակրոնը գարնանը հայտարարել էր, որ աշխարհում ռազմավարական անկայունության ֆոնին Ֆրանսիան կավելացնի իր միջուկային զինանոցը, ինչպես նաև կընդլայնի միջուկային զսպման ոլորտում համագործակցությունը եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ։

Որպես այս որոշման պատճառ նա նշել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող լայնածավալ պատերազմը, Չինաստանի ռազմական հզորության աճը և ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը։

 

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան Նիկո՛լ, դավա՛յ, Աշոտիկիդ հանձնի Ադրբեջանին, ու․․․ Նարե Սոսե (video) Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video) Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս Ո՞վ է այն սիոնիստը, որ մտել է Մայր Աթոռ․․․ իրավիճակը լարվում է, կա 2 ճանապարհ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am