Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը
Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը: Եվ ինչու՞ հենց նա:
Իշխանություն լրատվականին հայտնի դարձավ, որ ադրբեջանցուն հայտնաբերելու և վնասազերծելու գործողություններին ներգրավվել է նաև Դավիթ Սանամյանի կուրացիայի տակ գտնվող ԱԱԾ հակադիվերսիոն ստորաբաժանումը, սակայն այն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։
Ինչո՞ւ։
44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս հակադիվերսիոն ուղղվածության N ստորաբաժանման գորառութային նշանակությունը ընտրություններից առաջ Դավիթ Սանամյանը փոխում է, այն դարձնելով քաղաքային «զախվատ գրուպա»՝ իր գործառույթներով մոտեցնելով ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանմանը:
Սակայն այն ստեղծվել էր ոչ թե ընդդիմադիրներին «զախվատ» անելու, այլ թշնամու դիվերսիոն հարձակումները կանխելու համար և իր արդյունավետությունն արդեն ցույց էր տվել Տեղ գյուղի դեպքերի ժամանակ:
