Բանավեճ ԱԺ-ում. դեմ են դուրս եկել Միհրան Պողոսյանին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հանդես է եկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով:  Սակայն Միհրան Պողոսյանի և Արդարադատության նախկին նախարարներ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջև բուռն բանավեճ սկսվեց, քանի որ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը դեմ արտահայտվեցին  նախագծին: Միհրան Պողոսյանի խոսքով՝ պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ արգելադրված գույքի նկատմամբ եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, քաշքշուկի մեջ չպետք է հայտնվի: «Բազում օրինակներ կան, և իմ 9 տարվա փորձն ասում է այն մասին, որ խնդիրը հետևյալն է՝ միշտ անձը ԴԱՀԿ-ին ներկայացրել է իր սեփականության իրավունքը, իսկ ԴԱՀԿ-ի դիրքորոշումը եղել է այն, որ դատարանից պետք է բերել վճիռ սեփականության իրավունքի արգելանքից հանելու մասին: Եվ դա գնահատում եմ որպես մեր քաղաքացու համար քաշքշուկ, որպես կոռուպցիայի աղբյուր և գտնում եմ, որ նման կարգավորումը պետք է օրենքով տալ: Եթե կա երրորդ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական ակտ, ապա պարտապանի գույքը պետք է արգելանքից հանվի»,- ասաց նա: «Պարոն Պողոսյան, ես ձեր լեգիտիմ նպատակին, որը դուք հետապնդում եք, բացարձակապես դեմ չեմ: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որևէ պետական մարմին, մասնավորապես, մենք խոսում ենք կադաստրի մասին, չի գրանցում, ուրեմն ես նախ և առաջ առաջարկությամբ հանդես կգայի այդ լրացումը կատարելու օրենքում: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի գրանցի, հարկադիրը պիտի գրանցի սեփականության իրավունքի պատկանելությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որպիսին պիտի լինի կադաստրի վկայականը: Ու եթե կադաստրը չի գրանցում, Պողոսը կամ Պետրոսը չի գրանցում, դա այլ հարց է: Ես խնդիր եմ տեսնում այն առումով, որ եթե այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, կա վերաբերելի պետական մարմին, որը պետք է կատարի սեփականության իրավունքի փոփոխություն: Կադաստրը չի արել դա, պրոբլեմը կադաստրից է, մենք հիմա հետևանքն ենք փորձում լուծել: Հարկադիրը վերջին կետն ա, մենք վերջին կետում չպիտի խնդիրը լուծենք, բա էն մեջտեղի օղակնե՞րը: Ինչի՞ պետք է հարկադրը լուծի մի խնդիր, երբ  որ մեջտեղի մարմինը պրոբլեմ ա սարքել, գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Հրայր Թովմասյանը ևս դեմ արտահայտվեց, ինչին ի պատասխան Միհրան Պողոսայանը հարցրեց. «Կարող ա դուք երկուսով եք դեմ, ինչի՞ եք բոլորի անունից խոսում»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am