Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության, մասնավորապես, մանկապղծության/սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր: «Ազատությանը» հետաքրքրվել է՝ դատախազության կողմից իրականացվե՞լ է ուսումնասիրություն հիշյալ զեկույցում ներառված՝ հանցագործության ենթադրյալ տարրեր պարունակող հրապարակումների վերաբերյալ:

Դատախազությունն անպատասխան է թողել հարցերը՝ եթե նշված հրապարակումներն ուսումնասիրվել են, ապա դրանց արդյունքում նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, ո՞ր հոդվածներով և կա՞ն արդյոք ներգրավված մեղադրյալներ ու ի՞նչ հոդվածով:

«Ազատությունը» նաև խնդրել էր պարզաբանել՝ եթե նշված հրապարակումները նախկինում չեն հանդիսացել ուսումնասիրության առարկա, ապա ինչո՞ւ: Այս հարցին ևս դատախազությունը չի անդրադարձել:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video) Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video) Պարո՛ն Ռուբինյան, ո՞վ է «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը. Լիաննա Գասպարյան (video) Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video) Ռուբինյանը տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու ջեբն էլ պիտի փող լինի. Էդգար Ղազարյան (video) Սամվել Կարապետյան, ես չեմ ուզում, որ էդ դուրսպրծուկը գա առաջին պլան․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am