Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հաղորդում են ԶԼՄ-ները:
Նշվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային տարանցիկ ավելի լայն հնարավորությունների ձևավորման գործում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
