Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արա լեռան վրա. ականատեսի բացահայտումը

Արա լեռան լանջին տեղի ունեցած ողբերգությունն առիթ է տվել տարբեր մեկնաբանությունների, որոնք երբեմն հեռու են իրականությունից։ Sputnik Արմենիան պարզել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը։ Հայոց բանակի օրը Արա լեռը բարձրացած հայ ալպինիստների խումբը չի կասկածել, որ հաջող վերելքից հետո իջնելիս կարող են ձյան սահքի պատահել։ Բանակի օրն այդ սարը բարձրանալը յուրօրինակ ավանդույթ է դարձել։ Տրամադրությունը հիանալի է եղել` ինչպես միշտ լինում է Էգդար Նավասարդյանի հետ արշավների ժամանակ։ Բարձրանալիս ոչ մի խնդիր չի եղել։ Դադարներ անելով բարձրացել են։ Արա լեռան դժբախտ դեպքի մանրամասները. ինչպես բնության «չար կատակը» մարդու կյանք խլեց Ականատեսի խոսքով` Էդգարը պրոֆեսիոնալ ալպինիստ է և որպես խմբի ղեկավար` նա անհրաժեշտ ցուցումներ է տվել ինչպես բարձրանալիս, այնպես էլ իջնելիս։ Նավասարդյանի կազմակերպած բազմաթիվ արշավների ժամանակ նույնիսկ չնչին պատահարներ չեն եղել, քանի որ անվտանգության կանոններին խստորեն հետևել են։ «Այդպես է եղել նաև այս անգամ։ Բայց միջամտել է տարերքը, որը կանխագուշակելն անհնար էր։ Ամեն ինչ ակնթարթորեն տեղի է ունեցել գագաթից իջնելու ժամանակ», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։ Նրա խոսքով` իջնելիս Էդգարը հերթական անգամ տեղեկացրել է, թե ինչպես պետք է հետևել անվտանգության կանոններին։ Խումբը շարքով է գնացել, ըստ ավանդույթի` առաջինը գնացել է ղեկավարը։ Եվ այստեղ անսպասելիորեն սկսվում է այն, ինչին ոչ ոք չէր սպասում` ձյան հզոր հոսք։ Հիմնական հարվածը կրել են առաջին շարքերում գնացող ալպինիստները։ Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին Արշավի մասնակիցները միանգամից արձագանքել են պատահարին, պատմեց ականատեսը։ Խմբում բժիշկ է եղել, որն անհապաղ առաջին օգնություն է ցուցաբերել տուժածներին։ «Ցավոք, տուժածներից մեկին չի հաջողվել փրկել։ Նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել», – պատմեց նա։ Խմբի անդամները կապվել են ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի, ինչպես նաև փրկարարների հետ։ Պրոֆեսիոնալ ալպինիստները` ֆեդերացիայի անդամները, առաջինն են օգնության հասել տուժածներին։ Հիմա խմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ։ Նա կոտրել է ոտքը, նրան մի քանի բարդ վիրահատություն է սպասվում։ Էդգարը նաև ուժեղ ցրտահարության է ենթարկվել։ Արշավի մասնակիցներից մեկը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան նույնպես կվիրահատեն։ Հայկական ալպինիզմի պատմության մեջ նման արտակարգ պատահարներ չեն եղել, հատկապես պրոֆեսիոնալ թիմերի շարքում։ Ռիսկի խմբում ավելի հաճախ հայտնվում են անհատ ալպինիստները    

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am