Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանին քննարկել են համագործակցությունն անվտանգության ոլորտում
Սպիտակ Տան մամուլի ծառայությունը հայտնում է,որ ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Աֆղանստանի բանակի ու ոստիկանության ամրապնդման խնդիրները, պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններ այս տարի եւ հայտարարել, որ մտադիր են օգտագործել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու Բրյուսելում նախարարական ժողովը՝ «Աֆղանստանում խաղաղության ու կայունության միջազգային աջակցությունը հաստատելու համար»: Օբաման առանձնացրել է Աֆղանստանի հարեւանների հետ աշխատանքում նախագահ Ղանիի առաջնորդությունը, որի նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է եւ «Թալիբանի» հետ հաշտության գործընթացի առաջ մղումը:
