Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։ Տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցեց, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին մեկ այլ անձ ևս եղել է, որը տեսանելի է նաև առկա տեսագրության մեջ։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։

Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմեց երեխայի մորաքույրը։Նրա խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։

Դեպքի մասին դպրոցի տնօրենությունը տեղեկացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ փորձելով կարգավորել ստեղծված իրավիճակը (հարազատը դրական է գնահատել տնօրենի վերաբերմունքն ու ջանքերը)։Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի մոր հասցեին՝ անդրադառնալով նրա ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։Հարազատի փոխանցմամբ՝ ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ մայրը չի ցանկանում, որպեսզի ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Փոխարենը պահանջում են, որ նա հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։ Ընտանիքը դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից, սակայն, պատասխանել են, որ մեկ ծնողի բողոքի հիման վրա ուսուցչին աշխատանքից ազատելն անհնար է, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի բողոքող ծնողների թիվը։ Եթե ուսուցչուհին մի քանի երեխայի է հարվածել, դա նորմա՞լ է, իսկ յոթերորդ երեխայի դեպքում նոր պե՞տք է պատասխանատվության ենթարկվի»,- վրդովված նշեց հարազատը։

Նա նաև հայտնեց, որ դեպքից հետո ուսուցչուհին ոչ աշխատանքային օրով՝ շաբաթ օրը, ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ իրենք որևէ բան չեն տեսել և չեն լսել։

«Այսօր իմ քրոջ բալիկն է, վաղը կարող է լինել իմ բալիկը կամ մեկ ուրիշի երեխան։ Նման դեպքերը պետք է կանխվեն»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ ընտանիքը ցանկանում է, որպեսզի դեպքը ստանա իրավասու մարմինների պատշաճ ուշադրությունը։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
«Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video) Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել «Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը (video) Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am