Երևանի Հրազդան կիրճում թալանել են «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրը. կասկածյալը դեպքի վայրում մնացել է քնած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 28-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ իր տարածքում հայտնաբերել է իրեն անծանոթ մի մարդու, որը պառկած է գետնին և ինքը չգիտի՝ նա քնած է, թե մահացած։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները։ Պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 18։00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորյալ կոտրել են ռեստորանային համալիրի դռան ապակին, այնուհետև կոտրել պահեստի դուռը, որտեղից գողացել են փայտյա ջահ, «Նաիրի» տեսակի 5 հատ 25 տարեկան կոնյակ, «Աբսոլյուտ» տեսակի օղի և 3 լիտր տարողությամբ 10-ից ավելի կոմպոտներ։ Ոստիկանները Մ. Ս.-ի մատնանշված տարածքում հայտնաբերել են Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ին, ով «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ որշ ժամանակ անց գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ոստիկանները կասկածում են, որ նա գողությունը կատարել է ու հետո այնտեղից գողացված խմիչքի մի մասը խմել, գինովցել ու մնացել է դեպքի վայրում քնած։ Այս վարկածը ճշտվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am