Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Ներքին գործերի նախարարությունից ասյօր հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։ 24News-ի տեղեկություններով, այս անձը Արտաշես Չիչոյանն է։

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ խոսքը նույն Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով, նաև այս տարվա սկզբին Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու, ինչպես նաև Ալյոնա Եժակովային ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալու համար։

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Արտաշես Չիչոյանին։

2016 թվականին Արտաշես Չիչոյանը Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Նշենք, որ այս գործով 10 տարի անց դատավճիռ դեռևս չկա։ Վերջին դատական նիստը նշանակված է եղել այս տարվա սեպտեմբերի 1-ին, որը չի կայացել մեղադրյալ Արտաշես Էդիկի Չիչոյանին չներկայացնելու պատճառով։

Մեկ այլ քրեական վարույթով Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակոսափող հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք չունեցող անձ, քննությամբ դեռևս չպարզված անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել ու տեղափոխել է «Բերեւոտա» տեսակի, «մոդ.99 ԶԱ» մոդելի, «IFC60019L» համարի, 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ և նշված ատրճանակից կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ, որոնք 2026 թվականի հունվարի 22-ին իր հետ բերել է Ալյոնա Եժակովայի բնակության հասցե։ Նշված ատրճանակը՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող թվով 7 փամփուշտներով, հայտնաբերվել է 2026 թվականի հունվարի 22-ին նշված բնակարանում կատարված դեպքի վայրի սկզբնական զննությամբ՝ ննջասենյակի հատակից:

Բացի այդ, Արտաշես Չիչոյանը 2025 թվականին ծանոթացել է Ալյոնա Եժակովայի հետ, ինչից հետո վերջիններս սկսել են բնակվել միասին: Շուրջ 3 ամիս համատեղ բնակվելու ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով Ալյոնա Եժակովան դադարեցրել է իր շփումները Արտաշես Չիչոյանի հետ և տեղափոխվել է և բնակվել միայնակ: Որոշ ժամանակ անց Չիչոյանը Ալյոնա Եժակովային, ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ կողպել է նրա բնակարանի դուռը և բանալին պահել իր մոտ, ինչպես նաև վերցրել, պատռել և իր մոտ է պահել Ալյոնա Եժակովյաի ՌԴ քաղաքացու անձնագիրը: Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Արտաշես Չիչոյանը 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 01:00-ից մինչև ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում, իր մոտ ապօրինի պահվող «Բերեւոտա» տեսակի, ատրճանակով սպառնացել է Ալյոնա Եժակովային, նշված ատրճանակի կոթով, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև տաբատի գոտիով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, բնակարանում գտնվող տոնածառի լույսերով կապել է վերջինիս ձեռքերն ու ոտքերը, Ալյոնա Եժակովային մտցրել նույն բնակարանի ննջասենյակում գտնվող պահարանի մեջ և հագուստի կարմիր ժապավենով կապել պահարանի դռները, այնուհետև հիշյալ ատրճանակը դրել է Ալյոնա Եժակովայի գլխին և ստիպել պառկել իր կողքին՝ տալով սպանության սպառնալիք, որ շարժվելու դեպքում կկրակի:

Մեկ այլ քրեական գործ էլ Չիչոյանի նկատմամբ հարուցվել է 2021 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը 2020 թվականի փետրվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատական նիստերի դահլիճում, որպես ամբաստանյալ մասնակցելով դատաքննությանը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ելույթի ժամանակ լեզվակռվի մեջ է մտել վերջինիս հետ՝ ուշադրություն չդարձնելով նախագահող դատավորի կողմից լռելու հորդորներին, ինչպես նաև վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներին, որի ժամանակ մեղադրանքի կողմում հանդես եկող դատավարության մասնակիցների հասցեին հնչեցրել է «կապիկներ» արտահայտությունը՝ նման կերպ վիրավորելով դատավարությանը մասնակցող անձնանց և անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, ինչի պատճառով դատարանը կիրառել է դատական սանկցիա և որոշել է ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին հայտարարել նախազգուշացում: Այս քրեական գործը միացվել է մեկ այլ քրեական վարույթի, որով անցնում է Չիչոյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով, ըստ իրավապահների, Արտաշես Չիչոյանը ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։ Միջադեպից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը և ապօրինի զենք կրելը։

Ըստ hraparak.am-ի տեղեկությունների, տնային կալանքում գտնվող Չիչոյանը նախապատրաստել է Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն ոտքից կրակած անձի սպանությունը, ինչը կանխվել է իրավապահների կողմից։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am