Արտոնություններ նախագահի ու վարչապետի համար

Արդարադատության նախարարությունը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ է մշակել, որով սահմանված են նաեւ ապագա նախագահի ու վարչապետի, ինչպես նաեւ ԱԺ ու ՍԴ նախագահների եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները:  

Հանրապետության նախագահն իրավունք ունի իր աշխատակազմը համալրել առավելագույնը 180 աշխատակցով: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ տարեկան առավելագույնը 75 միլիոն դրամի չափով: Ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:

Նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47 հասցեում՝ Կառավարության ընդունելությունների տանը, «Պոնչիկանոցի» հարեւանությամբ, որը ներկայումս հիմնանորոգման մեջ է: Նախագահին կտրամադրվի նաեւ ծառայողական առանձնատուն Երեւանի Ձորափի 74 հասցեի 4-րդ մասնաշենքում, պետական ամառանոց Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենքում, ինչպես նաեւ հատուկ նշանակության ավտոտրանսպորտ: Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Արդեն պաշտոնաթողությունից հետո՝ նախագահին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ կահավորված գրասենյակ: Այս վերջինը՝ նրա ցանկությամբ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի գործող նախագահի աշխատակազմին պետբյուջեի հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավել, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Պաշտոնաթող նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տասը օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետբյուջեից:

Պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Իսկ եթե պաշտոնաթող նախագահը զբաղեցնի ընտրովի կամ նշանակովի պաշտոնի եւ ստանա կենսաթոշակի չափը գերազանցող վարձատրություն, ապա հատուկ կենսաթոշակից կզրկվի: Եթե նոր պաշտոնում վարձատրությունը լինի նշված չափից ցածր, ապա որպես կենսաթոշակ կստանա հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի բացասական տարբերության չափով:

Կառավարությունը կորոշի, թե որտեղ լինի նոր վարչապետի նստավայրը: Ամեն դեպքում, վարչապետին սպասարկման նպատակով կտրամադրվի նստավայր Երեւանի Բաղրամյան 26-ում՝ ներկայիս նախագահական նստավայրում:

Վարչապետի աշխատակազմում կարող է լինել մինչեւ 600 աշխատակից: Դա՝ ըստ վարչապետի հայեցողության: Վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ տարեկան մինչեւ 150 միլիոն դրամի չափով, որը կտնօրինի վարչապետը:

Վարչապետը եւ նախագահը կլինեն հարեւաններ Ձորափի 74 հասցեում: Ինչպես նշեցինք, նախագահին որպես ծառայողական առանձնատուն կհատկացվի 4-րդ մասնաշենքը, իսկ 3-րդը՝ վարչապետին: Նրանք հարեւաններ կլինեն նաեւ Սեւանի ամառանոցներում: Վարչապետը կունենա նաեւ հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել ծառայողական առանձնատնից եւ Սեւանի ամառանոցից, նա նաեւ կարող է որոշել, թե է՛լ որ բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվեն իր համար նախատեսված ինքնաթիռից եւ ուղղաթիռից:

Ազգային ժողովի նախագահին եւ Սահմանադրական դատարանի նախագահին կտրամադրվի ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ:

Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն դրամի չափով, որը կտնօրինի հենց նա:

Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:»:

Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am