Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ
«Թարգմանչաց և Ոսկեդարի խորհրդով՝ դեպի մտքի լուսավորություն, սրտի մաքրություն և նորոգված կյանք»։
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ,
հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը։ Այս ուրախ առիթով, այդ օրը Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ հոգևոր դասի առաջնորդությամբ, կմեկնարկի թեմատական ուխտերթ դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր.
Ուխտերթի մեկնարկը՝ ժամը 09:00-ին,
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ միանալու այս խորհրդանշական ուխտերթին՝ միասնական աղոթքով քայլելու դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց սրբավայր, վերանորոգելու մեր հավատքի ու հոգևոր կյանքի ճանապարհը և հայոց աշխարհի խաղաղ ու բարօր ընթացքի համար հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը։
Թող Թարգմանչաց սուրբ հայրերի հավատքն ու իմաստությունը լուսավորեն մեր միտքն ու սրտերը և առաջնորդեն մեզ դեպի հոգևոր նորոգություն։
Արագածոտնի թեմ
