«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա նպատակ է դրել (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա առաջ նպատակ են դրել) կազմաքանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը՝ որպես հայ ազգի ինքնության պահպանման դարավոր հաստատություն։

Նրա ջերմ ու եռանդուն համագործակցությունը Հայաստանի հոգևոր ոլորտում բավականին ակտիվ գործող օտարածին կրոնական կազմակերպությունների հետ և ակնհայտ արհամարական ու անգամ թշնամական վերաբերմունքը սեփական ավանդական ազգային եկեղեցու դեմ ամենայն պարզությամբ ցույց են տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք գործ ունենք Հայաստանում օտար կառավարման մի գործիքի հետ։
Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է Ադրբեջանի պետական և կրոնական հաստատությունների գրոհներին և նրանց կողմից հայտարարվել է «գլխավոր սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը», երբ Իսրայելի տարբեր շրջանակների կողմից աճում են ճնշումները Երուսաղեմի դարերով հայապատկան տարածքների սեփականության հարցերի շուրջ, առավել ևս, քան երբևէ, մեր Եկեղեցին կարիք ուներ իր թիկունքում կանգնած պետության, որը պատրաստ է պետական մակարդակով պաշտպանել նրա շահերը։
«Աղոթքի նախաճաշը», իհարկե, կարևոր հաստատություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են լուրջ պետությունները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգները, համագործակցում սեփական եկեղեցական կառույցների հետ՝ ամբողջ աշխարհում իրենց օրակարգն անցկացնելու համար։ Նույնը անում են Իսրայելը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ՝ քիչ թե շատ կայացած պետությունները։
Հայաստանն այսօր իմ իմացած միակ պետությունն է, որը զբաղված է սեփական եկեղեցու ջախջախման գործով։
Սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատերը, ցավոք, չեն պատկերացնում, որ որևէ լուրջ անկախ պետության համար զուտ գոյաբանական իմաստով կարևոր են ոչ միայն ռազմական, էներգետիկ և պարենային, այլ նաև հոգևոր անվտանգության ուղղությունները։ Հատկապես մի ազգի համար, որն ունի իր ուրույն, բոլորից տարբերվող դավանանքը, մեր ժողովրդի հոգևոր համերաշխության շաղախը դարեր ի վեր:
Ջարդելով մեր ռազմական անվտանգությունը՝ Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանի հոգևոր անվտանգությունը ոչնչացնելով։
Նա գիտի, որ դա հեշտ գործ չէ։ Նա գիտի՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով նա օժտված չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխման լիազորություններով՝ բարեփոխման, որի շղարշի տակ նա քանդում է Եկեղեցին։ Նա գիտի, որ կատարում է քրեորեն պատժելի հանցագործություն։ Նա գիտի, որ կատարում է պատմական հանցագործություն իր ժողովրդի ինքնության գոյատևման դեմ։
Բայց նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Դրա մասին են վկայում և՛ կառավարության վերջերս հրապարակված ողորմելի զեկույցը, որում ոչ մի ապացույց բերված չէ, և՛ 2026 թ. հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում արված հետևյալ հայտարարությունը։
«Մարդիկ կան, ասում են՝ այսօր-վաղը պետք է լուծվի այդ հարցը։ Ո՛չ։ Դանդաղ, համակարգված, ՏԱՆՋԵԼՈՎ, բայց գնալու ենք մինչև վերջ»։
Տալով իշխանության և պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ նա շարունակել է.
«Արդյունքում՝ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի։ …Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պե՛տք է հեռանա։ Եվ պետությունը դրա համար օգտագործելու է բոլոր լծակները»։
Մի մարդ, որ, կեղծելով 2026 թվականի ընտրությունները, բռնազավթել է իշխանությունը Հայաստանում, հայտարարել է.
«Ո՞վ է ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի, ինքը ոչ մեկն է։ Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է և պետք է հեռանա»։
Մի զրպարտիչ, որն ինքն է դարձել օտար պետությունների ձեռքում գործիք և մինչև հիմա էլ որևէ ապացույց չի բերել եկեղեցականների՝ իբր օտար հետախուզությունների հետ համագործակցության մասին (ոչ մի քրեական վարույթ նույնպես հարուցված չէ), հայտարարում է.
«Համայնքն է որոշում, դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը»։
Այնուհետև նա ցույց է տվել իր հանցագործ ծրագրի արդարացումն ու ճանապարհային քարտեզը.
«2018-ին մենք չէինք ուզում խառնվել՝ ելնելով այն ընկալումից, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, ու սահմաններ կան։ Իրենք են բացել այդ սահմանները։ Մենք իրենց բացած դռնով ենք մտել ու այդ դռնով գնալու ենք մինչև վերջ։ Իմ պատկերացումն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պետք է իրենց իրավունքներն իրացնելու երաշխիքներ ու լծակներ ունենան, իրենք կհեռացնեն կաթողիկոսին»։
Որ սա ամբողջությամբ սուտ է, ակնհայտ է հետևյալ պարզ իրողությունից. եթե կաթողիկոսը իր որևէ գործողությամբ քրեորեն պատժելի միջամտություն կատարեր պետության գործերի մեջ, նրա դեմ վաղուց հարուցված կլիներ այդ մեղադրանքով վարույթ։ Իսկ ահա Փաշինյանի գործողությունները և, մասնավորապես, այս ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած հայտարարությունները ամբողջությամբ քրեորեն պատժելի արարքներ են, և եթե նա չի ենթարկվում դրանց համար պատասխանատվության, դա միայն այն պատճառով է, որ իշխանազավթը ապօրինաբար վերահսկում է դատաիրավական մարմինների գործունեությունը։
Եկեղեցու ոչնչացումը Փաշինյանի կողմից օտարներին ծառայող բռնապետության հաստատման ընդամենը մի տարրն է, որն ուղղված է կրոնի ազատության և մեր հոգևոր անվտանգության դեմ։ Երկրում նա ցանկանում է ոչնչացնել նաև մեր մյուս քաղաքացիական ազատությունները՝ սեփական կառավարություն ընտրելու, խոսքի, հավաքների, մասնավոր կյանքի գաղտնիության։
Թույլ չենք տա»։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am