«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Պատերազմի այս օրը զոհվեց Մուննաթը․․․․ Մեր հին ու բարի ընկեր Գեղամը, ապրիլյան պատերազմի իմ հրամանատարը, անիծյալ պատերազմում մեր գումարտակի առաջին զոհը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը, Արցախի բոլոր պատերազմների մեր ընկերը։ Գեղամին միշտ կհիշեմ իր այցեքարտային «բեզ պանիկի» կոչով ու մեկ էլ, որ վրաս հա մուննաթ էր գալիս․ «խռացնում ես, քնել չի լինում»․․․։

Պատերազմի այդ օրը Ստեփանակերտում էի։ Նախորդ օրը տղերքը շրջապատումից դուրս էին եկել։ Ճուտ Մհերի «բուխանկան» էին հասցրել Ստեփանակերտ։ Պետք էր մեքենան ու էլի տարբեր բաներ դիրքեր հասցնել։ Ասացի, ես կուղեկցեմ, տղերքին էլ կտեսնեմ։ «Երկիր Մեդիայի» Աբելի ու Մկրտչյան Արթուրի հետ ճամփա ընկանք։ Աբելն ու Արթուրը Աբելի մեքենայով էին։ Հասանք Ներքին Հոռաթաղ։ Սկսեցին ռմբակոծել։ Մեզ մի կերպ գցեցինք գյուղի դպրոցի շենք։ Միանգամից մի քանի զինվոր շրջապատեցին։ Ո՞վ եք, ու՞ր եք գնում։ Ակնհայտորեն լարված էին։ Հրամանատարի անունը Տոլիկ էր։ Ատամի ցավից էր բողոքում։ Մոտս դեղ կար։ Ես սեպտեմբերի 28-ին, երկուշաբթի օրը, ատամնաբույժի պիտի գնայի, բայց․․․․
Մի հաբ ինձ պահեցի, մնացածն իրան տվեցի։ Հիշում եմ, որ հարցրեց․ «Քեզ Ղարաբաղում ո՞վ է ճանաչում»։ Համբերությունս հատեց։ «Թեկուզ Արա Վլադիմիռովիչը (Արայիկ Հարությունյանը)»։ Վերջը համաձայնվեց Իշխանյան Դավիթին զանգել։ Համոզվեց, որ դիվերսանտ չեմ։ Իջանք դպրոցի նկուղ։ Տարիքով մարդիկ էին ու երեխեք։ Տատիկներից մեկը հավ էր փետրահան անում, դա հիշում եմ։ Ռմբակծությունը դադարեց։ Տոլիկը խորհուրդ տվեց հետ վերադառնալ։ Առջևում էլի ռմբակոծում էին։ Կապվեցի Սիմոնի հետ։ Ծնունդն էր։ Շնորհավորեցի։ Ձմերուկ էին ուտում։ Տղերքն այլ դիրք էին տեղափոխվելու։ Մեզ հրահանգեց շարժվել Մարտակերտ։ Գնալուց առաջ Տոլիկը մի կողմ կանչեց, թե բա կներես, դպրոցի մյուս նկուղում բան կար պահեստավորված։ Համարը տվեց, որ զանգեմ հենց հասնենք։ Համարը մինչև հիմա հեռախոսիս մեջ կա։ Պատերազմից հետո միշտ ցանկացել եմ զանգել, բայց ձեռքս չի գնացել․․․

Հասանք Մարտակերտ։ Էլի ռմբակոծություն․․․ Պատերազմի օրերին Մարտակերտից միշտ մի կադր էին ցույց տալիս՝ փողոցի մեջտեղում ռմբակոծությունից առաջացած ձագար՝ անձրևաջրով լցված։ Ձագարը մնացել էր, ջուր արդեն չկար։ Վազելով մեզ գցեցինք Մարտակերտի մեր կոմիտեության գրասենյակ։ Զանգեցի Սիմոնին ․․․ ու Սիմոնը պատմեց Մուննաթի մասին․․․․
Մարտակերտից վերադառնալիս մշուշի մեջ էի։ Միայն հիշում եմ, հայտնի ընկերության նկարազարդ փոքր տարողությամբ բեռնատար-սառնարանների շարասյունը։ Լուռ էինք։ «Ուրախ» բեռնատար-սառնարանները․․․ ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն․․․»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am