Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների: «Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։ Դրան ի պատասխան Թուրքիան էլ թույլ չի տվել հաստատել Հայաստանի հետ համանման փաստաթուղթը:

Փարիզն իր վետոն պատճառաբանել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորված լինելու հանգամանքով: Ի նշան Բաքվի հետ համերաշխության՝ Անկարան արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պահանջելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն բացառապես միաժամանակ:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում հերքել է, թե տեղի ունեցածը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է: Նա ընդգծել է, որ Անկարան արդեն տևական ժամանակ պատրաստ է միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը և դեմ է դրանք իրարից անջատելուն:

Վերջին օրերին, սակայն, իրավիճակը փոխվել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ է արձակել մի շարք կալանավորների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացուն, ինչն ուժեղացրել է Փարիզի վրա գործադրվող ճնշումը՝ վետոն հանելու նպատակով:

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Ֆրանսիան չհեռացնի արգելքը, դա չի ընկալվի որպես ողջամիտ քայլ կամ դաշնակցային շահերից բխող գործողություն: Մեկ այլ դիվանագետ էլ ընդգծել է դաշինքի ներսում տիրող դժգոհությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ն չօգտագործել երկկողմ խնդիրները լուծելու համար:

Ermenihaber

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am