Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
