Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև
Ալիևի օգնական, Արցախում էթնիկ զտման հեղինակներից Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների։
Խաղաղության վերջնական համաձայնագիրը իրականություն կդառնա միայն այն դեպքում, երբ փոփոխվեն Բաքվի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող դրույթները։
