ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։

Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։

Ինչպես հայտնի է, 2025 թվականի սեպտեմբերի 5-ին հրապարակվեց, որ հայաստանցի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ։ Դավիթ Փափազյանին հայտնաբերելու դեպքում կկալանավորեն։

2025 թվականին Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին, պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենին, նաև՝ 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրենին, որի մասով գործը անջատվել ու քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։

Այս քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդը 2.5 տարի գլխավորած Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը, հարցաքննվել է։ Այս հիմնադրամը ստեղծվեց 2019-ին, լուծարվեց հինգ տարի անց՝ ձախողելով մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։

Իրավապահներն այս գործը քննում են արդեն երկու տարի, կասկածներ ունեն, որ պետական բյուջեից հատկացված միլիարդները իրենց նպատակին չեն ծառայել։ Մինչ իրավապահները գաղտնապահ են, այս տարիների ընթացքում հետաքննող լրագրողները պարզեցին, որ ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ էր փոխանցվել Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը, հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am