Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին
Ժամանակին Հայաստանում սա կոչվում էր «դիվերսիոն ներթափանցում» և դիվերսանտները ոչնչացնում էին, հիմա երևի կոչվում է «ռազմական զբոսաշրջություն», այսինքն մի ադրբեջանցի զբոսաշրջիկ որոշել է զենքով գա Հայաստանում զբոսանքի, լրագրողներին ասել է Էդգար Ղազարյանը` խոսելով Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
