Առաջարկն «անսպասելի սպասված էր».Արմեն Սարգսյանը` նախագահի առաջարկի և ժամանակ խնդրելու որոշման մասին

«Երբ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը՝ շատ անսպասելի չէր, բայց դրանից առաջ խոսակցություն չէր եղել նախագահի հետ, բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի, և սա ձև չէ։ Շնորհակալ եմ Նախագահին, որովհետև ինքնին առաջարկությունը մեծ պատիվ է։  Շնորհակալ եմ, որ Նախագահն ինձ հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի՝ մտածելու և վերջնական որոշման գալու։ Իրականում շատ պարզ պատճառներ կան։ Այս պետությունը զուտ կառավարման իմաստով ընդամենը 26 տարվա ընթացքում անցել է հստակ նախագահական համակարգից կիսանախագահականի  և հիմա անցավ խորհրդարանական համակարգի։ Հետևաբար, առաջարկը, որ ինձ արվում էր, դեսպանի պաշտոն չէր, չէր տրվում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի առաջարկ, ինչպես  96 թ․ հանրապետության առաջին Նախագահն ինձ առաջարկեց, և այդ ժամանակ նույնպես ես ոչ միայն երկար մտածեցի, քննարկեցի, շատ երկար պրոցես եղավ, մինչև համաձայնեցինք ես և Նախագահը, որ սա է ճանապարհը։ Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ինչ ես անելու և ինչպես»,-  այս մասին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ասաց  «Շանթ» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում։ Նրա բնորոշմամբ` հանրապետության նախագահի իրավունքները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրությամբ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այլ հարց է, ըստ Արմեն Սարգսյանի, երբ մարդիկ գնահատական են տալիս խորհրդարանական հանրապետության նախագահի պաշտոնին՝ առանց իշխանության, առանց լիազորությունների, որոնց հետ ինքը համաձայն չէ։ «Եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ այն եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է։ Հասկանալի է նաև, որ Սահմանադրությամբ Սահմանադրության գծված սահմանները չես կարող անցնել այս կամ այն կողմ։ Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ընթացքում պետք է պահպանի Սահմանադրության և՛ տառը, և՛ բառը։ Սակայն, նույն տառերով և բառերով կարող ես տարբեր նախադասություններ կազմել և նույն տառերով և բառերով բարբեր մտքեր ստեղծել՝ և՛ լավ , և՛ վատ, և՛ ճիշտ, և՛ սխալ»։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: «Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից,  ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ՝ Bank of America, Alcatel և այլն: Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան  տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը , հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am