Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1938-ի սեպտեմբերի 30-ին եվրոպական քառյակը Մյունխենում «փուռը տվեց» Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելն ու Մակրոնը քաջալերեցին Արցախի հանձնումն Ադրբեջանին։

1938-ի սեպտեմբերի 30-ը եվրոպական տերությունների բացահայտ ցինիզմի օրն է խորհրդանշում։ Այդ օրը Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Գերմանիան առանց Չեխոսլովակիայի որոշեցին նրա ճակատագիրը՝ Սուդեթական մարզը հանձնելով Գերմանիային։

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Սուդեթական մարզի բռնակցմանն իրենց համաձայնությունը փորձում էին բացատրել նրանով, որ Գերմանիան խոսք է տվել Եվրոպայում այլեւս որեւէ նոր տարածքային փոփոխություն չանել։

Ֆրանսիան, մոռանալով ֆրանս-չեխական դաշինքի մասին, «փուռը տվեց» իր դաշնակցին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն իր համաձայնությունը հիմնավորում էր «խաղաղություն բերելու» հեռանկարով։

Արդյունքում, կարճ ժամանակ հետո, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, Փարիզն ընկավ, իսկ Լոնդոնը հայտնվեց գերմանական օդուժի ռմբակոծության տակ։

Տասնամյակներ անց եվրոպական կառույցների հովանավորությամբ ու քաջալերմամբ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այս ամոթալի գործարքում մեծ է Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի դերակատարությունը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց սկսվեց Արցախի բլոկադան, իսկ 2023-ի աշնանը ՝ արցախահայերի բռնագաղթը Արցախից։

Թե 1938-ին եւ թե 2022-ին եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար»։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ․ Պատրիարք Կիրիլը՝ Եզրաս սրբազանին Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն Նիկո՛լ, բեր թուղթը մտցրա աչքս, ես էլ ներողություն խնդրեմ, լեզուս հետ քաշեմ․ Բագրատյան (video) Նիկոլը հենց էդ պահին պետք ա Ալենին ասեր՝ձենդ կտրի․ռուսները շատ ծանր գնով են պահել Սյունիքը․Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Արա՛, հասկանում ե՞ք՝ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն ա․ Հրանտ Բագրատյան (video) Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը «Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին Թաթա Սիմոնյա՛ն, ում ա պետք քո ներողությունը․դու էդ քո ստացած փողերով գիտես՝ ինչ պետք ա անեիր․արցախցի (video) FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am