Ռուս օլիգարխների «խաղերն» ԱՄՆ-ում ու Թրամփի պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ը ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պաշտոնական հայտարարությամբ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել ուրբաթ երեկոյան: Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների գործողությունն այսուհետ կտարածվի ևս 21 ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 9 ընկերությունների վրա: Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը և նախարարության դեպարտամենտի նախագահ Եվգենի Գրաբչակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցի օլիգարխների ներկայացուցիչները լոբբիստական արշավ են վարել Վաշինգտոնում Կրեմլին մոտ կանգնած օլիգարխների ցուցակում իրենց անունների հայտնվելը կանխելու նպատակով: The New York Times-ի զրուցակիցների տեղեկությամբ՝ ռուս տասնյակ ունևոր քաղաքացիներ վարձել էին ամերիկացի լավագույն իրավաբաններին և լոբբիստներին՝ պարզելու համար, թե արդյոք իրենց անունները նշված կլինեն այդ ցուցակում և արդյոք կարելի է ինչ-որ բան անել դրանում չհայտնվելու համար: Ցուցակում անվան հայտնվելը չի հանգեցնում մարդկանց դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանման: Սակայն լոբբիստների խոսքով՝ իրենց հաճախորդներն անհանգստացած են, որ իրենք ապագայում կարող են պատժամիջոցների տակ հայտնվել, և որ միջազգային ֆինանսական ձեռնարկությունները կհրաժարվեն նրանց հետ գործ ունենալ մեծ ռիսկի պատճառով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը օրերս Դավոսում ներկայացրեց ամերիկյան տեսլականը՝ ազդարարելով, որ՝ «հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ»: Դավոսի այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենասպասված ուղերձներից մեկը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն էր, որի ընթացքում նա ներկայացրեց Ամերիկայի և աշխարհի տնտեսական կապերի, ինչպես նաև գլոբալ քաղաքական զարգացումների և մարտահրավերների կարգավորման իր տեսլականը. «Ես հավատում եմ Ամերիկային, և որպես Միացյալ Նահանգների նախագահ ես միշտ առաջնահերթությունը կտամ Ամերիկային, ինչպես և աշխարհի բոլոր լիդերները պետք է առաջնային համարեն իրենց ղեկավարած երկրները»: Թրամփն դավոսյան ուղերձում խոսեց ամերիկյան բարեփոխումների մասին, ասելով, որ տարիներ տևած քննարկումներից հետո հենց իր վարչակազմն է իրականացրել հարկային ոլորտի հիրավի պատմական նշանակության բարեփոխումը: «Բիզնեսն ազատականացվում է, բյուրոկրատական արգելքները չեղարկվում են, երբ այս տարվա փետրվարի 1-ին շարքային ամերիկացին կստանա ռոճիկի անդորրագիրը, կհամոզվի, որ ավելի մեծ գումար է տանում տուն», ֊ նշեց ԱՄՆ նախագահը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ, երկիր, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից ցանկանում են գալ և ներդրումներ անել: Այն, ինչ հիմա կատարվում է պարզապես աննախադեպ է», - հավելեց նա: Թրամփի հավաստիացմամբ, ԱՄՆ-ի տնտեսությունը ծաղկում է շնորհիվ բարեփոխումների, և երկիրն ավելի գրավիչ ու մրցունակ է դառնում ոչ միայն ամերիկացի, այլև օտարերկրացի ներդնողների համար: «Համեցեք Ամերիկան», ֊ նշեց Թրամփը, դիմելով ներկաներին, ու հավելեց․ ֊ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը բնավ չի նշանակում մեկուսացում, քանի որ երբ զարգանում է Միացյալ Նահանգները՝ զարգանում է նաև ամբողջ աշխարհը: Նա նշեց, որ Ամերիկան պատրաստ է բոլոր երկրների և տնտեսական միավորումների հետ վարել տնտեսական գործարքներ, բայց մեկ պայմանով՝ խաղի կանոնները պետք է լինեն արդար ու հավասար: Ի դեպ՝ ակնարկելով Ռուսաստանը, սակայն այդ երկրի անունը չտալով, Թրամփը խոսեց էներգետիկայի մասին, ասելով, թե ԱՄՆ-ի նպատակներից մեկն է դիվերսիֆիկացնել աշխարհում էներգակիրների մատակարարումը. «Ոչ ոք էներգակիրների հարցում չպետք է կախված մնա մեկ երկրից»: Խոսելով միջազգային մարտահրավերների մասին, Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը և ահաբեկության դեմ պայքարը․ «Մենք շարունակում ենք մեր գործընկերներին հորդորել՝ պայքարել Իրանի կողմից ահաբեկիչներին սատարելու քաղաքականության դեմ և արգելափակել այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը, մենք նաև դաշնակիցների հետ աշխատում ենք «Իսլամական պետության» պես ջիհադական ահաբեկչական կառույցները ոչնչացնելու ուղղությամբ և շատ հաջող ենք դա անում: Ուրախ եմ հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ կռվող դաշինքը Սիրիայում և Իրաքում վերագրավել է այդ մարդասպանների կողմից հսկվող տարածքների գրեթե 100 տոկոսը»: Ի դեպ, Դավոսում առաջարկեցին Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պատերազմի ծրագիր մշակել: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթում նշեց, որ ՌԴ-ի հետ պատերազմը բավական հնարավոր սցենար է համարում և Պենտագոնին կոչ է արել այդ դեպքի համար մանրամասն ծրագիր մշակել: «Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն կիբերհարձակումների, այլև «կանաչ մարդուկների» ներխուժմանը, օրինակ՝ Բալթիկա, որտեղ Ռուսաստանը կարող է օգտագործել ազգային փոքրամասնություններին: Արձագանքման ռազմավարություն է պետք ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ին»,- ասել է Քարթերը: Ըստ նրա՝ վերջին 25 տարիներին Արևմուտքը Ռուսաստանին ռազմական հակառակորդ չի համարել, բայց հիմա իրավիճակն արմատապես փոխվել է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1218 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am