Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել
Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել։ Ըստ Ynet-ի՝ ինքնաթիռը փոխել է իր ուղղությունը և շարժվում է դեպի Սաուդյան Արաբիա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ինքնաթիռում ավելի քան 150 ուղևոր կա։
Դեպքի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ խորհրդակցություն են հրավիրել։
