Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։

Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։

Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։ Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։ Կատվալյանը, իր հերթին, հերքել է ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ անելու հանգամանքը և պնդել, որ իր գործողությունները կապված են եղել աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Կատվալյանի նշանակվելուց հետո Մալաթիա-Սեբաստիայում մեկ այլ պաշտոնյա՝ ընդհանուր բաժնի պետ Նվարդ Նազարեթյանը, նույնպես ահազանգել է, որ իրեն հորդորել են սեփական դիմումով հեռանալ աշխատանքից, իսկ հրաժարվելուց հետո ստացել է նկատողություն։ Այս հանգամանքները ևս հրապարակային դարձան։

Ու այստեղ արդեն հարցը միայն մեկ պաշտոնյայի վարքագծին չի վերաբերում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այն կադրային քաղաքականության համար, որի արդյունքում Երևանի տարբեր օղակներում պարբերաբար նման պատմություններ են առաջանում։

Քաղաքապետարանի համար իսկական խայտառակություն էր հունիսի 23-ի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բախումը։ Տեսանյութերում երևում էր, որ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներգրավված էին ընդդիմադիր ավագանու անդամների հետ ծեծկռտուքի մեջ։

Այսինքն՝ խնդիրը արդեն համակարգային հարցի է վերածվում․ երբ քաղաքապետարանի պաշտոնյաների շուրջ մեկը մյուսի հետևից աղմկահարույց պատմություններ են առաջանում, պատասխանատվությունը միայն կոնկրետ պաշտոնյայի վրա դնելը բավարար չէ։ Քաղաքապետը հենց այն մարդն է, որը ձևավորում է իր թիմը, նշանակում պաշտոնյաներին և նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնում։

Հատկանշական է նաև, որ հենց Ավինյանն ինքն է տարբեր առիթներով հրապարակավ դժգոհել իր ենթակա կառույցների աշխատանքից։ Օրինակ՝ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ վարչական շրջանների աշխատանքից դժգոհ է՝ մատնանշելով ձնամաքրման և վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ։

Իսկ հունիսին արդեն քաղաքապետը ստիպված էր խոսել Երևանի փողոցներում իրականացվող աշխատանքների որակի մասին՝ հայտարարելով, որ եթե Կիևյան կամրջի ասֆալտապատման հետ կապված խնդիր լինի, քաղաքապետարանը գումար չի վճարի։

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանի սոցիալական ցանցերի ռիլերը մեկ այլ իրականություն են ներկայացնում՝ աշխատանքային այցեր, նորոգված փողոցներ, բարեկարգված տարածքներ, նոր ծրագրեր և քաղաքային կյանքի «գեղեցիկ» կադրեր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Այդ ո՞ւմ լավ աշխատանքի համար են տրվում այդքան պարգևավճարներ․ դուք տեսե՞լ եք՝ ինչ վիճակ է․ Աբրահամյան (video) Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել #ՀԻՄԱ․ Նիկոլականնե՛ր, սպասեք՝ հետևանքները շատ ծանր են լինելու․ Դերենիկ Մալխասյան (video) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Սասունյան. Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով Իրավիճակը ԱԺ–ում․ «Շատ էկզոտիկ զանգեր ա հա գալիս ձեզ․ անջատեք էդ ձենը»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը ԱՄՆ՝ «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ» 3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել Պուտինը արգելել է Ռուսաստանից մի շարք երկրներ մեկ միլիոնից ավելի կանխիկ ռուբլուց ավելի գումարի արտահանումը Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ նոր մանրամասներ Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը․ վերջինը բախվել է կայանված «Toyota Camry»-ին․ անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ» Հ1 ու Թաթա՛, ձեր ներողությունը փաթաթեք, վազելին քսեք ու․․․ Արշակ Զաքարյան (video) Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել․ «Հրապարակ» Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ» «Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում․ «Հրապարակ» Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am