Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ

Monument watch-ը ահազանգում է․

«Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Ռազմովարը Գանձասարի վանական համալիրի բակում գտնվող Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը ներկայացնում որպես աղվանական (https://www.facebook.com/reel/1046648908355674) ։

Չենք մեջբերի կիսագրագետ և պահի տակ հնարած երևակայությունները: Մեկ Ներսեսի անունը Գասան Ջալալ է, մեկ Ալահվերդի, մեկ Ալահվերդի օղլու, կամ էլ Ալահվերդիբեկովիչը ազգանուն է, այն էլ թուրքական, կամ էլ նա 13-րդ դարի առաջին կեսում ապրած Հասան Ջալալի թոռն է: Ուշագրավ է, որ Հաջիևը ձեռքը դնում է Ներսես անվան վրա, բայց այդպես էլ չի տեսնում և չի ընթերցում այն:

Ներսեսի տապանաքարը պատկանում է 19-րդ դարի կեսերից Արցախում տարածված խաչակիր բարդ կառույցների թվին՝ բաղկացած լայն խարսխից, պատվանդանից, քառակող սյունից, երկաստիճան խոյակից և նրա վրա ամրացված թևավոր խաչից (նկ. 1): Նման տապանաքարերն Արցախում տարածվել են ռուսական համանման կոթողների ազդեցությամբ և Արցախի համարյա բոլոր գերզմանոցներում, ներառյալ Գանձասարինը, կան օրինակներ (նկ. 2 Գանձասար, նկ. 3 Շոշ, նկ. 4 Շուշի):

Հիմնական արձանագրությունը (նկ. 5) փորագրված է սյան արևմտյան կողին ուղղանկյուն շրջանակի մեջ: Այն ռուսերեն է և հայտնում է. «Доктор меди/цины Берлинс/кого Универс/итета Гасан-Джа/лалянц Нер/сес Алахвер/дибекович/ (1/1 1886-1/V 1911»: Արձանագրությունից կարելի է հասկանալ, որ Ներսեսը վախճանվել է երիտասարդ հասակում, երևի համալսարանը հազիվ ավարտած: Տապանաքարի խարսխի վրա, հյուսիսային կողին կա հայերեն արձանագրություն, որը հայտնում է կոթողի վերանորոգման մասին: Մոտ 17-րդ դարից ի վեր Ջալալյանց ձևը Հասան Ջալալի հետնորդների տոհմական ազգանուն էր, ստեղծված Ջալալ անձնանվան և եանց ազգանվանական վերջածանցով, որը հայ իշխանական տների համար սովորական էր սկսած հայ գրի կիրառման սկզբից: Նույնը կարել է ասել Ներսես անձնանվան մասին, որը հայերի մեջ կիրառվում է 5-րդ դարից ի վեր և տարածված անուն էր նաև Արցախում, ներառյալ նաև Աղվանից կաթողիկոսների անվանաշարքը: Հայրանվան օգտագործումը նույնպես որևէ սենսացիայի հիմք չի տալիս: Ալավերդի են կոչվել նաև Խաչենի մի քանի հայ մելիքներ: Եվ մեր երիտասարդի հայրը գուցե դրանց շառավիղներից մեկն է:

Այսպիսով մեր առաջ արցախցի մի երիտասարդի տապանաքար է, որ հազիվ թե լսած լինի Աղվանքի մասին: Ցավոք մեր երիտասարդի մասին այլ տեղեկություններ չկան: Վանք գյուղում պատմում էին, որ երիտասարդը եկել էր պայքարելու տիֆի դեմ, վարակվել ևմահացել: Միայն հավանական կարելի է համարել, որ մինչև համալսարան ընդունվելը նա իր կրթությունը ստացած կլիներ Շուշիի ռեալական ուսումնարանում, ուր ուսուցումը տարվում էր ռուսերեն:

Այսպիսով, Գանձասարի բակում հայ երիտասարդի հուշարձանի և դրա հետ կապված հայկական պատմամշակութային համատեքստը վեր է ածվում անձնանունների և ազգանունների ոչ մասնագիտական, կենցաղային մեկնաբանությունների միջոցով պատմական ինքնության վերաձևակերպման փորձի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ նման մեկնաբանությունները ներկայացվում են օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցնում է որոշակի ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video) Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am