12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս համայնքներում։ Այս ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի անցած պաշտոնական ուղին և հայտարարագիրը՝ ներկայացնելով, թե ինչ ունեցվածք և եկամուտներ ունի նա։

Վարշամ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար և պաշտոնը ստանձնել հունվարի 18-ին։ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ի՞նչ ունեցվածք ունի նա։

2025 թվականի հայտարարագրում Արմավիրի համայնքապետը նշել է Արմավիր քաղաքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժառանգության միջոցով։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։

Վարշամ Սարգսյանի 2025 թվականի հայտարարագրում տրանսպորտային միջոց նշված չէ։

Դրամական միջոցներ

Տարվա սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 511 հազար 450 դրամ, իսկ տարեվերջին՝ 13 հազար 831.57 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 4 մլն 790 հազար դրամից տարեվերջին հասել են 4 մլն 900 հազար դրամի։

Եկամուտ

2025 թվականին Վարշամ Սարգսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 978 հազար 78 դրամ։ Դրանից 9 մլն 574 հազար 532 դրամը ստացել է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 1 մլն 897 հազար 446 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նրա եկամուտը կազմել է 506 հազար 100 դրամ, բացի այդ՝ ստացել է 1 մլն դրամ միանվագ վճար։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սարգսյանի վարկերի մայր գումարի ընդհանուր մնացորդը կազմել է 20 մլն 181 հազար 744 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը 4 մլն 438 հազար դրամ է, մյուսինը՝ 15 մլն 743 հազար 744 դրամ, որի նպատակային նշանակությունը բնակարանի ձեռքբերումն է։

Վարշամ Սարգսյանը հայտարարագրում նշել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել․ «Հրապարակ» Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնն ավիրվել է․ ԵԽԽՎ զեկույցում ամեն ինչ արձանագրվել է․ Կարապետյան (video) Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ» Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ» 12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ» Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել․ «Հրապարակ» ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է․ «Հրապարակ» Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ» Թիրախում Գեւորգ Փարսյանն է․ «Հրապարակ» Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am