Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին հայտարարություն է տարածել․

««Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» (Հով. Ը 32)։

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երեք եպիսկոպոսներս ծանոթացանք վերջին օրերին հրապարակված՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» վերնագրված զեկույցին, որը պատրաստվել է «ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի» կողմից։ Զեկույցի քննարկումից հետո անհրաժեշտ նկատեցինք հանդես գալ հետեւյալ միասնական հայտարարությամբ։

Մենք՝ որպես Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք կիսում են Եկեղեցու առաջնորդության եւ ղեկավարման պատասխանատվությունը, այն կարծիքին ենք, որ հրապարակված զեկույցին չի կարելի մոտենալ ո՛չ քաղաքական կրքերի կամ նախապատվությունների տեսանկյունից, ո՛չ էլ կուրորեն պաշտպանելու կամ էլ ամբողջությամբ մերժելու տրամաբանությամբ։ Մեզ անհրաժեշտ է առավել դժվար, բայց նաեւ առավել քրիստոնեական ճանապարհ՝ ճշմարտության, արդարության, ինքնաքննության, ապաշխարության եւ պատասխանատվության վրա հիմնված ճանապարհը։

Զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարեւոր է որդեգրել մեկ այլ սկզբունք եւս՝ մեղադրանքը դեռեւս ապացուցված փաստ չէ։ Զեկույցի բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների եւ տարբեր անձանց վկայությունների ու ասեկոսեների վրա։ Դրանք թերեւս կարող են հիմք հանդիսանալ ինչ-ինչ քննարկումների համար, սակայն, հատկապես ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում, դրանք չեն կարող փոխարինել իրավական պատշաճ քննությանը եւ դատարանի որոշմանը։ Եթե առկա են հնարավոր հանցագործության, բռնության, ֆինանսական չարաշահման կամ այլ քրեական իրավախախտման փաստեր, դրանք պետք է քննվեն միայն իրավասու մարմինների կողմից։ Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ Եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը եւ ո՛չ էլ լրատվամիջոցները պետք չէ իրենց վրա վերցնեն դատարանի դերը։ Սպասելի է, որ իրավասու դատարանները անաչառորեն քննեն յուրաքանչյուր նմանատիպ մեղադրանք՝ պահպանելով բնականաբար յուրաքանչյուր մեղադրվող անձի կամ հոգեւորականի անմեղության կանխավարկածը։

Եկեղեցականներս հաճախ հայտարարում ենք, որ Եկեղեցին, լինելով սրբազան հաստատություն սուրբ է եւ անսխալական։ Սա ճիշտ մոտեցում է, եթե մենք նրան մոտենում ենք ուղղափառ աստվածաբանական կամ եկեղեցաբանական տեսանկյունից։ Բայց պետք է նաեւ չմոռանանք, որ Եկեղեցին, որպես այս աշխարհի վրա գործող հաստատություն, բաղկացած է մարդկանցից եւ իր երկրային կառույցներում կարող է ունենալ թերություններ, սխալներ եւ նույնիսկ ծանր խախտումներ։ Եկեղեցու սրբությունը մեզ չի ազատում ինքնաքննության անհրաժեշտությունից։ Ընդհակառակը՝ այն մեզ ավելի մեծ պատասխանատվության է կոչում։

Ընդունելով հանդերձ վերոշարադրյալը, ուզում ենք հստակորեն ընդգծել, որ պետությունը կամ պետական իշխանությունն էլ պետք է զգուշանա վտանգավոր սահմանագիծը խախտելուց։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգեւոր իշխանության կառուցվածքը եւ կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության եւ նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում։

Թեեւ զեկույցը որպես ելակետային սկզբունք հայտարարում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի Եկեղեցին՝ իր հոգեւորականների եւ հավատավոր ժողովրդի միջոցով, իսկ պետությունը պետք է գործի բացառապես իր սահմանադրական ու օրենսդրական իրավասության շրջանակում եւ չմիջամտի Եկեղեցու ներքին վարդապետական եւ կանոնական ինքնուրույնությանը։ Սակայն նույն զեկույցը հակասում է ինքնիրեն՝ առաջարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, ապա՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն եւ նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։

Մենք անվերապահորեն ընդունում ենք, որ պետությունն իրավասու է եւ պարտավոր՝ քննության առնել օրենքի հնարավոր խախտումները։ Միեւնույն ժամանակ ընդգծում ենք, որ պետությունը պետք չէ դառնա Եկեղեցու կանոնական իշխանության կրողը կամ որոշի, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը, եթե դրա կանոնական հիմքեր գոյություն ունեն, պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից՝ Եկեղեցու կանոնական կարգի համաձայն ու համահունչ։

Ըստ այդմ՝ շատ կարեւոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում, ամենաուշը մինչեւ 2027 թվականի կեսը, Մայր Աթոռում գումարել Եպիսկոպոսաց Ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան եւ Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ։

Մենք այսօր կանգնած ենք հոգեւոր եւ ազգային մեծ պատասխանատվության առջեւ։ Ըստ այդմ՝ հոգեւորականներիս եւ հավատացյալներիս, անհրաժեշտ է մի բան, որն այսօր գուցե ամենից շատ է պակասում՝ ճշմարտությունը սիրելու եւ ճշմարտության առաջ խոնարհվելու պատրաստակամություն։ Մենք լիահույս ենք, որ այս ճանապարհով միայն հնարավոր կլինի լիցքաթափել ներկա գերպրկված իրավիճակը եւ գտնել դրանից դուրս գալու իրավական ու կանոնական ուղիներ։

«Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» (Հով. Ը 32)։

28 Սեպտեմբեր 2026

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոս, Սիրիա)

Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Քյոլն, Գերմանիա)

Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան (Սբ․ Էջմիածին, Հայաստան)»։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին. Շոլտ Նեմեթ Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք» Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Նիկոլի երեկվա լռությունը պատահական չէր․ պատրաստվեք նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց (video) Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am