Արթուր Ջանիբեկյանը գնել է Երեւանի ամենագեղեցիկ եւ հին շենքերից մեկը (լուսանկարներ). ՀԺ

Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Տեղեկությունը անձամբ Ջանիբեկյանից ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: Առեղծվածային պատմություն ունեցող «Գիտնականի տուն»-ը 1995 թվականին կառավարության որոշմամբ օտարվել է Հունաստանի կառավարությանը՝ տեղում դեսպանատուն ստեղծելու նպատակով: Մինչեւ 2016 թվականը հունական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկել շենքը պահպանելու ուղղությամբ, որը բավականին անմխիթար տեսք ունի: Մեզ հայտնի դարձավ, որ 2016 թվականի մայիսին Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը գեղեցիկ շինությունը վաճառքի է հանել: Հիմնադրամի հայտարարության մեջ ասված էր. «Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը (HRADF) հայտարարում է բաց միջազգային մրցույթ՝ Մոսկովյան փողոց 22, Երևան, Հայաստան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի համար: Գույքը տեղակայված է Երևան քաղաքի փոքր կենտրոնում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կասկադի հարևանությամբ: Գույքը բաղկացած է 1156.7 ք/մ մակերեսով մեկ հիմնական եռահարկ շենքից, 361.7 ք/մ ընդհանուր մակերեսով չորս առանձին օժանդակ շինություններից և 1985.95 ք/մ մակերեսով հողատարածքից: Գնման առաջարկները կընդունվեն Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամի (HRADF) կողմից մինչև ս.թ. հունիսի 24-ին՝ ժամը 19:00-ը»: Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալության հետ: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց: «Շենքը վաճառքի չի, 2016 թվականին է եղել հայտարարությունը: Շենքը վաղուց վաճառվել է եւ անհատի սեփականություն է»,- ասաց Մարինա Չատինյանը: Հարցին՝ սեփականատերը Արթուր Ջանիբեկյա՞նն է, նա պատասխանեց. «Ես անշարժ գույքի ընկերության ղեկավար եմ, ո՞նց եք կարծում՝ ես իմ գնորդների մասին պետք է ինֆորմացիա տարածե՞մ, ո՛չ: Ինձ թվում է՝ դուք ինձ շատ լավ հասկանում եք: Դա գաղտնիք չի բացարձակ, բայց ես նման ինֆորմացիա չեմ տալիս: Իսկ ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է եղել գնորդը: Հավատացեք, այնտեղ այլանդակություն չի կառուցվելու: Ես ձեր նման սրտացավ երեւանցի եմ, իմ քաղաքը շատ սիրող ու բնականաբար՝ ես բացարձակ չէի ուզի, որ նման գեղեցիկ շենքը դառնար այլանդակ շինություն: Հավատացեք, շենքը կկարգավորվի եւ շատ գեղեցիկ կվերապրի, իր տեսքը նորից կստանա: Երեւանցիներով միայն ուրախ կլինենք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am