ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Արմավիրի Ֆերիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 93 հոգի, 57.06%-ը, Լոռի՝ Թումանյան համայնքում՝ 2517 հոգի, 59.96%, Լերմոնտովո համայնք՝ 216, 35.29%, Կոտայքի Արզնի համայնք՝ 894հոգի, 45.20%։
Նշենք, որ ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը վերընտրվել է Լերմոնտովոյի համայնքապետ: Քվեարկությանը մասնակցել է 216 ընտրող, Էդիկ Չախալյանը ստացել է 202 ձայն:
Թումանյանի համայնքապետի պաշտոնում վերընտրվել է Սուրեն Թումանյանը ՝ ստանալով 95.1% , 2390 ձայն, ընտրությանը մասնակցել է 2520 հոգի։
Լոռու մարզ, Դսեղ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 96.6%՝
կողմ 994,Դեմ 35
Լոռու մարզ, Ահնիձոր բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր»՝
կողմ 83,Դեմ 4
Լոռու մարզ, Լորուտ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 91.01%՝
կողմ 162, դեմ 16, անվավեր 1
Լոռու մարզ, Քարինջ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 96.3%՝
կողմ 207, դեմ 8
Լոռու մարզ, Շամուտ բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» 98.35%՝
կողմ 118, դեմ 2,անվավեր 1
Լոռու մարզ, Մարց բնակավայր
164 մասնակցից՝
«Քաղաքացիական պայմանագիր» 99.39%՝
կողմ 162 դեմ 1, անվավեր 1
Հերմինե Միքայելյան
