Վրաստանը հրաժարվեց ռուսական գազից
Վրաստանը 2018 թվականից այլեւս գազ չի գնի ՌԴ-ից։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին։Փոխնախարարը նշել է, որ ներկայում Վրաստանին պարզապես հարկավոր չէ ռուսական գազ, քանի որ ադրբեջանականը լիովին բավարարում է։ Համաձայն «Գազպրոմի» եւ վրացական կառավարության միջեւ պայմանագրի՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար անցած տարի վճարվել է մասամբ գումարով եւ մասամբ հումքով։ 2018-ից վճարը կկատարվի միայն գումարով։
