Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից՝ պնդելով, որ գործող վետոյի համակարգը անարդար է և խոչընդոտում է գլոբալ կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որն ունի հինգ մշտական, տասը՝ ռոտացիոն անդամ շարունակում է փակուղի մտնել բազմաթիվ հարցերի շուրջ։ ԱՄՆ-ն, որը հինգ մշտական անդամներից է, վերջին երեք տարիներին վետո է դրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերող յոթ բանաձևերի վրա, այդ թվում՝ Գազայում հրադադարի կոչ անող հինգ բանաձևերի։
Ռուսաստանի վետոն խանգարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել հստակ բանաձև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
«Թող վետոյի մեխանիզմը վերացվի…Եկեք ՄԱԿ-ի մոդելից, որը պաշտպանում է միայն հինգ անդամ, անցնենք բոլոր անդամներին ներառող մեխանիզմի»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը