Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է լուրջ փոփոխություններ մտցնել Կլերֆոնտենի ուսումնամարզական բազայի առօրյայում՝ թիմում սահմանելով նոր, կարգապահական կանոններ։
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, ֆրանսիացի մասնագետն արգելել է ֆուտբոլիստների անձնական վարսավիրների մուտքը հավաքականի ճամբար։ Ավելին, հավաքի մեկնարկից հետո կողմնակի անձանց մուտքը բազա այսուհետ խստագույնս արգելվելու է։
Թեև նման արգելքը փոքր-ինչ զավեշտալի է հնչում մի մարզչի կողմից, որը վաղուց աչքի չի ընկնում «ճոխ սանրվածքով», սակայն այս որոշումն ունի հստակ տրամաբանություն։ Զիդանը պահանջում է, որ խաղացողները կենտրոնանան բացառապես ֆուտբոլի և Ազգերի լիգայում հաղթելու գլխավոր նպատակի վրա, այլ ոչ թե անհանգստանան իրենց արտաքին տեսքով։
Հիշեցնենք, որ Զիդանն այս պաշտոնում փոխարինել է Դիդիե Դեշամին, որը «եռագույններին» գլխավորում էր վերջին 14 տարիների ընթացքում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի և Ազգերի լիգայի հաղթողի տիտղոսները։ Զիդանի համար սա ազգային հավաքականի մակարդակով մարզչական աշխատանքի առաջին փորձն է։
Հավելենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ֆրանսիայի հավաքականն արդեն անցկացրել է իր անդրանիկ հանդիպումը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ՝ Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի ընտրանուն։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը