Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Հզոր նորդ-իսթերը (հյուսիսարևելյան փոթորիկ) հարվածել է ԱՄՆ արևելյան ափին՝ հեղեղելով Նյու Ջերսիի ափամերձ շրջաններն ու հազարավոր մարդկանց թողնելով առանց հոսանքի։ Առաջիկա օրերին սպասվում է փոթորկի ուժգնացում, ինչը վտանգավոր ջրհեղեղների, ուժգին քամու և տրանսպորտային հաղորդակցության խափանումների սպառնալիք է ստեղծում, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ Օդերևութաբանական ազգային ծառայության տվյալներով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվել են փոթորկի ազդեցության գոտում։ Ամենալուրջ ջրհեղեղները սպասվում են Միջինատլանտյան նահանգների ափերին (առաջին հերթին՝ Նյու Ջերսիում և Դելավերում)։


Նյու Ջերսիի Սյորֆ Սիթի ափամերձ քաղաքում ջուրն արդեն հեղեղել է փողոցներն ու լցվել որոշ տներ։ Դեպի հյուսիս՝ մոտ 55 կմ հեռավորության վրա գտնվող Մանասքուանում, ճանապարհները նույնպես ջրի տակ են անցել։ Իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին ցածրադիր որոշ շրջանների բնակիչների կամավոր տարհանման մասին։


Ափամերձ փոքրիկ Սի Բրայթ քաղաքի քաղաքապետ Բրայան Քելլին հայտնել է, որ սպասվում են մինչև 80 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ, իսկ որոշ փողոցներում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 1,8 մետր։ Նրա խոսքով՝ ամենաուժեղ հեղեղումները սպասվում են շաբաթ օրը և կեսօրին մոտ կուժգնանան։

«Սա սովորականից ավելի վատ է լինելու»,— նշել է Քելլին՝ հնարավոր ջրհեղեղի մասշտաբները համեմատելով «Այրին» փոթորկի հետևանքների հետ, որը 2011 թվականին լուրջ հեղեղումների պատճառ դարձավ ԱՄՆ հյուսիսարևելյան հատվածում։

Մասաչուսեթսի ափերին, ներառյալ Քեյփ Քոդը, Մարթաս Վինյարդ և Նանթաքեթ կղզիները, ուրբաթ երեկոյան և շաբաթ օրը քամու պոռթկումները կարող են հասնել 97-105 կմ/ժ արագության։ Բոստոնի շրջանում սպասվում է մինչև 89 կմ/ժ արագությամբ քամի։


Նյու Ջերսիում և Դելավերում քամու պոռթկումները կարող են հասնել 97 կմ/ժ-ի, իսկ Կոնեկտիկուտի հարավ-արևելքում և Լոնգ Այլենդի արևելքում՝ գրեթե նույն ուժգնության կլինեն։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ուժեղ քամին կարող է կոտրել ծառերի ճյուղերն ու վնասել էլեկտրահաղորդման գծերը։

Հավելյալ վտանգ է ներկայացնում այն, որ աշնան սկզբին շատ ծառեր դեռևս պատված են տերևներով։ Դրանք մեծացնում են քամու դիմադրությունը՝ բարձրացնելով ճյուղերի ընկնելու, հոսանքազրկումների և ճանապարհներին խոչընդոտների առաջացման հավանականությունը։

Փոթորիկն արդեն իսկ խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Ուրբաթ օրը ավելի քան 200 չվերթ է չեղարկվել Բոստոնի, Նանթաքեթի, Մարթաս Վինյարդի և Նյու Յորքի օդանավակայաններում, իսկ շաբաթ օրվա համար նախատեսվում են հավելյալ չեղարկումներ։ Որոշ ավիաընկերություններ թույլ են տվել ուղևորներին փոխել կամ չեղարկել տոմսերն առանց հավելյալ գանձումների։

Եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվում են նաև Քեյփ Քոդի և Նանթաքեթ ու Մարթաս Վինյարդ կղզիների միջև, ինչպես նաև դեպի Ռոդ Այլենդի Բլոկ Այլենդ կղզի իրականացվող լաստանավային ուղևորափոխադրումները։

Փոթորկի պատճառով փոփոխվում են նաև միջոցառումների ժամանակացույցերը։ Բոստոնում «Red Sox» բեյսբոլային ակումբը կիրակնօրյա հանդիպումը տեղափոխել է ուրբաթ՝ «Chicago Cubs»-ի հետ խաղերի շարքը վերածելով մեկ օրում երկու խաղի ձևաչափի։ Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը չեղարկել է ուրբաթ և շաբաթ օրերին Ֆոքսբորոյի «Gillette Stadium» մարզադաշտում նախատեսված իր համերգները։

Օդերևութաբանները նշում են, որ նորդ-իսթերները Նոր Անգլիայում աշնանն արտասովոր երևույթ չեն։ Այնուամենայնիվ, տարվա այսքան վաղ շրջանում եղանակի վատթարացումը կարող է հավելյալ հետևանքներ ունենալ՝ ծառերի վրա դեռևս առկա տերևների և ճյուղերի զանգվածային վնասման ռիսկի պատճառով։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am