ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։
Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության» մասին, բայց նույն ելույթում առաջ է մղում Ադրբեջանի համար կարևոր պահանջներն ու ձևակերպումները՝ Հայաստանի տարածքով «անխոչընդոտ» կապ, TRIPP-ը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում, և ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին թեզը։ Սա պետք է լինի Հայաստանի համար ազդանշան, որ Նիկոլը ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը չի կարող միայն արձագանքել Բաքվի ձևակերպումներին։ Հայաստանը պետք է իր օրակարգը դնի բանակցությունների սեղանին, ինչը ցավոք սրտի մոլորվել է ու դարձել մանրադրամ։
Հայաստանի օրակարգը պետք է հստակ լինի՝ ինքնիշխանություն՝ առանց բացառությունների, տարածքային ամբողջականություն՝ առանց երկիմաստությունների, սահմանների անձեռնմխելիություն՝ առանց վերապահումների, փոխադարձություն՝ յուրաքանչյուր պայմանավորվածության հիմքում, և անվտանգություն՝ ոչ թե հայտարարություններով, այլ իրական կարողություններով։ Եթե Բաքուն միջազգային հարթակներում ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի տարածաշրջանի ապագան, ապա Հայաստանի իշխանությունը պարտավոր է նույն հարթակներում հստակ ասել՝ որտեղ են Հայաստանի կարմիր գծերը։
Խաղաղությունը չի կարող նշանակել, որ մի կողմը պահանջներ է ձևակերպում, իսկ մյուսը միայն իրականացմում դրանք։ Ուժեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե Բաքվի օրակարգի մեկնաբանը, այլ իր օրակարգի հեղինակը»։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը