Համացանցում է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի գաղտնի հարսանիքի տեսագրությունը
Փետրվարի 25-ին 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, ով արդեն մի քանի տարի է Մոսկվայի Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է:
Հայտնի է դարձել, որ համեստ արարողությանը ներկա են գտնվել նորապսակների միայն մի քանի մտերիմ ընկերներ: Արմեն Բորիսովիչն ու Վիտալինան կանխամտածված արարողությունը կազմակերպել են շաբաթվա ընթացքում: Քանի որ նրանց օրակարգը շատ խիտ է, ուստի առավել հարմար էր ամուսնության գրանցումը համատեղել թատրոնում աշխատանքի հետ, քան «զբաղեցնել» մի ամբողջ հանգստյան օր:
