Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով գյուղի ռազմավարական դիրքն ու այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, իրենք վստահ են, որ այս նախագիծը մեծ հաջողություն կունենա։

Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։

Առանձնահատուկ լուծում է տրվում նաև տրանսպորտային լուրջ խնդրին։ Տիգրանաշենի դպրոցի չգործելու պատճառով բնակիչները մեծ դժվարությամբ էին առավոտյան երեխաներին տեղափոխում հարևան բնակավայրերի դպրոցներ և ցերեկը հետ բերում տուն։ Այս բացը լրացնելու համար որոշվել է համայնքի համար ձեռք բերել ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցը ոչ միայն կապահովի աշակերտների անվտանգ ու կանոնավոր փոխադրումը դպրոց, այլև տիգրանաշենցիներին հնարավորություն կտա հեշտությամբ հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։

Ամփոփելով նախաձեռնության նպատակները՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում՝ շեշտելով հիմնական ուղենիշը. «Զարգացում, այլ ոչ թե հանձնում»։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am