Մարդասպան դայակի ծաղրանկարը «Vive Charlie»-ի շապիկին
Բրիտանական «Vive Charlie» ամսագիրը էքսկլուզիվ կերպով է մեկնաբանել Մոսկվայում տեղի ունեցած սպանությունը: Ամսագիրը ներկայացրել է դայակի երգիծանկարը: Հեղինակը նշել է, որ ցանկացել է ընդամենը իր հայրենակիցներին պատմել Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, սակայն չի փորձել անհարգալից վերաբերմունք ցույց տալ զոհի հիշատակաին կամ նրա ազգականների հանդեպ: «Ճիշտ հասկացեք, ես ցանկացել եմ ընդամենը տեղեկացնել դեպքի մասին, այլ ոչ թե ցույց տալ դրա դաժանությունը: Այնուամենայնիվ, ես չեմ ցանկացել անհարգալից լինել զոհի բարեկամների նկատմամբ: Ես անկեղծորեն ցավակցում եմ նրանց»,- պատմել է հեղինակը: Երգիծական նկարիչը, սակայն, չի բացառում այն, որ իր նկարը կարող է դիտարկվել որպես սադրանք: Նա հաղորդել է, որ շատ հնարավոր է՝ ստեղծվի նաև երկրորդ երգիծանկարը:
