Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով <<թխված>> գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ իմ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համեմատաբար հանգստանանք։ Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել, քանի որ մեր երկիրն օր օրի մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է, ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ նույնպես։

Սա իմ առաջին ուղերձն է տնային կալանքում գտնվելիս: Իրականում, շփման սահմանափակումը կարճ ժամանակով բացվելուց հետո այժմ ավելի է խստացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, սրանք ամբողջ Հայաստանն են դարձնում կալանավայր։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։

Ինչպես հայտնի է, Թևանյանի <<գործը>> փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեքս տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։ Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է»,-նշել է նա իր ուղերձում։Մանուկյանն ընդգծել է, որ աս ընթացքում քաջալերանքի և գովասանքի բազմաթիվ խոսքեր է ստացել։«Շատերն ասում են, որ հերոսություն եմ արել և կամք ցուցաբերել, քանի որ կեղծ ցուցմունքներ չեմ տվել Թևանյանի դեմ, կալանքի և ապօրինաբար դատապարտվելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով՝ չեմ վաճառել խիղճս ու հոգիս, չեմ գնացել քստմնելի գործարքի։

Իմ կարծիքով՝ հերոսություն ասվածը շատ բարձրագոչ ձևակերպում է։ Ես ոչ թե հերոսություն եմ արել, այլ պարզապես ստորություն չեմ արել։ Այս իշխանության հետ գործարքի գնալն ու <<երկխոսելն>> իսկական դավաճանություն կլիներ։

Եթե մենք վախենանք կալանքից ու դավաճանենք մեր գաղափարներին, սկզբունքներին, ապա իրավունք չենք ունենա ՀՀ քաղաքացիներից պարկեշտություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենասիրություն պահանջել։Թիմակցին, ընկերներին դավաճանելուց մինչև Հայրենիքի դավաճանություն կես քայլ է։ Այնպես որ, ամեն մեկն իր սկզբունքների համար պետք է մինչև վերջ կռիվ տա ու նոր միայն դիմացինից նույնը պահանջելու իրավունք ստանա։

Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է <<մեկը բոլորի ու բոլորը մեկի համար>> սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։

Ինքս իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից, և մենք միասնաբար կռիվ տանք այս թրքահպատակ իշխանությունների դեմ։Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։

Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։Ազատություն Անդրանիկ Թևանյանին,Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին,Ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին,Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի»,-նշված է ուղերձում։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Ապացույցներ չկան, նկարագրություն չկա, ես էս ոնց հասկանամ․Սա չի համապատասխանում օրենքին․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am