Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․

«2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։

Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել:

Հարազատների հետ տեսակցությունների և առաջարկված մարդասիրական այցի վերաբերյալ լռությունը խոսուն է։ Աշխատակազմը պնդում է, որ ընտանիքի հետ կապն ապահովվում է։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ առկա կապը հեռախոսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները Պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին։ Դրանք շարունակում են մնալ անպատասխան։ Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտորեն գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։ Ահա թե գործնականում ինչ է նշանակում «ընտանիքի հետ կապն ապահովվում է»։

Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։

Պաշտպանի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և փաստաթղթերով։ Այսպես. աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների՝ ըստ էության պատասխանները։

Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս։ Հեռախոսազանգերի գրանցամատյանները կարող են անմիջապես պատասխանել այս հարցին։

Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս։ Հունիսից օգոստոս Պաշտպանի աշխատակազմ է ուղարկվել առնվազն վեց գրավոր դիմում՝ բժշկական հետազոտությունների, տեսազանգերի, 916 թեժ գծի, նրա հետ հանդիպման և հարազատների հետ տեսակցությունների վերաբերյալ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չի տրվել։

Նույն պատկերն է նաև փաստաբանի հասանելիության հարցում։ Տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել է՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 19-ին Պաշտպանը հայտարարել է, որ բանտարկյալների իրավունքներն ապահովվում են։ Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել են նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրված տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեծապես հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»։

Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտարկյալի վերաբերյալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցությունների, հյուպատոսական հասանելիության վերաբերյալ, հեռախոսազանգերի գրանցամատյանները, նրանց դիմումներին տրված գրավոր պատասխանները, նոտարական ծառայությունների և անկախ պաշտպանի հասանելիության գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ։

Հ.Գ. Բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպես նաև անպատասխան են մնում բարձրացված այն հարցերը, որոնց հայտարարությունը խուսափել է պատասխանել»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am