ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ Հատկանշական է, որ Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ նույն համայնքում հանդես է գալիս արդեն ՔՊ-ի ցուցակով։

Այս պայմաններում սեպտեմբերի 27-ի քվեարկության հիմնական ինտրիգը ոչ այնքան այն է, թե որ քաղաքական ուժը կստանա իշխանությունը, որքան այն, թե ինչպիսի կազմ կունենա հաջորդ ավագանին։

Լոռու մարզի Լերմոնտովոյում իրավիճակն առավել ուշագրավ է։ Այստեղ սեպտեմբերի 27-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նախատեսված, սակայն առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։

Չախալյանը համայնքը ղեկավարում է դեռևս 1997 թվականից։ Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ընտրության արդյունքում, եթե ստանա անհրաժեշտ ձայները, նա կարող է շարունակել պաշտոնավարել արդեն մոտ երեք տասնամյակ։

Այս համայնքում ևս ընտրական պայքարի դասական պատկերը բացակայում է․ ընտրողը համայնքապետի պաշտոնի համար թեկնածուների միջև ընտրություն չի կատարելու, քանի որ քվեաթերթիկում միայն մեկ անուն է։

Արմավիրի մարզի Ֆերիկում սեպտեմբերի 27-ին ընտրելու են ավագանու անդամների։ Ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, որոնցից ընտրվելու են 5-ը։ Համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանը։

Ֆերիկի գործող համայնքապետը Ռուստամ Հասանյանն է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նաև 2015 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ 2024 թվականին ԿԸՀ պաշտոնական տվյալներով կրկին ընտրվել է համայնքի ղեկավար։

Այսպիսով, այստեղ նույնպես ընտրության հիմնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև չէ, այլ ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների միջև։

Կոտայքի մարզի Արզնիում պատկերը փոքր-ինչ այլ է։ Այստեղ ավագանու ինը մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։ Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ թեկնածուների թվում կան եզդիներ, ասորիներ և հայեր, և նրանք ինքնաառաջադրվել են՝ ոչ թե կուսակցությունների ցուցակներով։

Արզնիում գործող համայնքապետը Ֆելիքս Միրզոևն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նախորդ ընտրություններում Միրզոևը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, հաղթել էր ՔՊ-ի առաջադրած Ալեքսանդր Միրզոևին՝ 372 ձայնով՝ 292-ի դիմաց։

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Արզնիում սեպտեմբերի 27-ի ընտրությունները չեն տեղավորվում այն պատկերում, թե փոքր համայնքներում իշխանության թեկնածուները մրցակից չունեն։ Այստեղ առնվազն ավագանու մակարդակում մրցակցությունը բավականին տեսանելի է։

Այսպիսով, սեպտեմբերի 27-ի ընտրական պատկերը երեք մարզերում բավական տարբեր է։

Թումանյանում՝ ՔՊ-ն միակ առաջադրված քաղաքական ուժն է։

Լերմոնտովոյում՝ համայնքապետի միակ թեկնածուն գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։

Ֆերիկում՝ ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 ինքնաառաջադրված թեկնածու։

Արզնիում՝ 9 ավագանու տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ» ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ» Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am